Ավինյանը կառուցողական է համարում ՍԴ-ում առկա ճգնաժամը լուծելուն ուղղված կառավարության առաջարկները
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շատ կառուցողական է համարում կառավարության այն առաջարկությունները, որոնք ուղղված են Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի վերջնական հանգուցալուծմանը: Այս մասին Ավինյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով գործադիրի կողմից հավանության արժանացած՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին:
«Մենք բազմիցս խոսել ենք այս թեմայի վերաբերյալ, և կարծում եմ, որ, թե՛ մենք, թե՛ մեր միջազգային գործընկերներն արձանագրել ենք, որ Սահմանադրական դատարանում ունենք խնդիր, եթե չասեմ` ճգնաժամ, և այդ ճգնաժամին պետք է տրվի լուծում: Այդ լուծման վերաբերյալ առաջարկությունները, որոնք անում է կառավարությունը, շատ կառուցողական են, և ընդամենը գործընթաց է, որը պետք է շարունակաբար իրականացնել՝ մինչ ճգնաժամը ստանա իր վերջնական հանգուցալուծումը»,- ասաց Ավինյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն