Այսօր հանդիպել եմ ՀՀ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանի հետ․ Հրաչյա Հակոբյան
Բլոգոսֆերա
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հանդիպել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր հանդիպել եմ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Առիթը Կարապետյան Արտյոմիի երեկվա հրապարակած տեսանյութն էր: Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը, իրականում շատ մտահոգիչ է: Ոստիկանապետի ժ/պ-ի հետ երկար քննարկում ունեցանք այս հարցի եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանվածության եւ ոստիկանությունում տարվող աշխատանքների մասին:
Ինչպես նաեւ, հանդիպել եմ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանին, ում հետ նույնպես քննարկել ենք հանրային տրանսպորտին առնչվող բոլոր խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները»,- նշել է նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն