Հայաստանում դեռևս կան երեխաներ, որոնք ենթարկվում են բռնության և որոնց ձայնը լսելի չէ. Զարուհի Բաթոյան
Բլոգոսֆերա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք անսահման սիրում ենք երեխաներին, նրանցով ենք ապրում, բայց Հայաստանում դեռևս կան երեխաներ, որոնք առողջապահական ծառայությունների կարիք ունեն, երեխաներ, ումից հրաժարվում են ծնողները՝ հաշմանդամության պատճառով։ Մեր երկրում դեռևս ապրում են երեխաներ, որոնք չեն հաճախում դպրոց, որոնք ենթարկվում են բռնության։ Ցավոք, կան երեխաներ, որոնց ձայնը դեռևս լսելի չէ։
Այսօր մասնակցեցի Երեխաների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, կառավարության անունից ստացա երեխաների կողմից մշակված հռչակագիրը, որը կհանձնեմ ՀՀ վարչապետին:
Երեխաների առաջարկով որոշում եմ կայացրել ստեղծել նաև Երեխաների հարցերով հանձնաժողով՝ հենց իրենց անդամակցությամբ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն