Համակարգիչս և դրանում առկա փաստաբանական գաղտնիքները իմ տիրապետության տակ են. Չամսարյան
Բլոգոսֆերա
Փաստաբան Հովհաննես Չամսարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ համակարգիչը և դրանում պարունակող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները շարունակում են մնալ իմ տիրապետության տակ: Շնորհակալություն եմ հայտնում իմ փաստաբաններ Լուսինե Սահակյանին, Երվանդ Վարոսյանին, Արամազդ Կիվիրյանին: Շնորհակալություն նաև Արա Զոհրաբյանին և բոլոր այն փաստաբաններին, ովքեր իրենց ժամանակը տրամադրեցին այդ ապօրինությունը կանխելու համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ Արսեն Բաբայանի, ԱԱԾ քննչական ստորաբաժանման քննիչը փորձել է առգրավվել փաստաբանի համակարգիչը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն