Արցախում ականի վրա տրակտոր է պայթել
Արտակարգ Պատահար
Մարտակերտ քաղաքի հարակից տարածքի վրա «ԿԱՏ-428» մակնիշի տրակտորով ջրագծի անցկացման աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի հետևի աջ անիվը պայթել է ականի վրա: Արցախի Ոստիկանությունը տեղեկացնում է, որ 1997թ-ի ծնված քաղաքացի Վ. Ս.-ն մարմնական վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի երեկոյան:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն