Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր Նովակ Ուկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. Պեսկով Տոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ Ավտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավոր Դավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկել Զինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ) Արտաշատում ջրանջատում կլինի Իրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The Telegraph Այս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ Պուտինին 

Հասնելու եմ նրան, որ գործս վերաբացվի ու բացահայտվի, թե ով է կայացրել իմ դեմ հարձակման որոշումը. Արսեն Խառատյան

Բլոգոսֆերա

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բացահայտել, պատժել ու բացառել.

Հեղափոխությունից հետո զերծ եմ մնացել շուրջ 11 տարի առաջ իմ դեմ տեղի ունեցած հարձակման շուրջ քննարկումներ սկսելուց: Համարել եմ, որ մարտի 1-ը, կոռուպցիոն հանցագործությունները, Ռոբերտ Քոչարյանի ու մասշտաբային շատ այլ գործեր ավելի կարևոր են, քան, օրինակ, իմ ու մի շարք այլ ընկերներիս դեմ տեղի ունեցած բռնություններով ՀՀ գլխավոր դատախազությանն ու քննչականն այլ մարմիններին ծանրաբեռնելը:

Այժմ, սակայն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ անվտանգության մարմինների այն աշխատակիցները, որոնք տարիներ շարունակ Հայաստանում և սփյուռքում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց գաղտնալսել, հետապնդել, մեր դեմ հոգեբանական ճնշումներ, խոշտանգումներ ու բռնություններ են կիրառել, ոչ միայն որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, այլև շատ հանգիստ տեղավորված են իրենց հիմնարկներում և շարունակում են համակարգի ներսից ու դրսից հարվածներ հասցնել մեզ:

Ավելի կոնկրետ ասեմ. ԱԱԾ-ի և անվտանգության այլ մարմինների ունեցած ներքին ոստիկանական գործառույթներ իրականացրած ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի մասին հետհեղափոխական շրջանում ոչ միայն որևէ բացահայտում չի եղել, այլև՝ քաղաքական օրակարգում այս մասին խոսակցություն անգամ չկա, ինչը կարող է նշանակել 3 բան.

1. Գործող քաղաքական իշխանության ձեռքը չի հասնում զբաղվել այս խնդրով՝ հաշվի առնելով ամենօրյա ռեժիմով անելիքների ողջ բազմությունը

2. Իշխանությունը գիտի այս ցանցի գոյության մասին, սակայն տարբեր պատճառներով նպատակահարմար չի համարում, կամ անկարող է ձերբազատվել դրանից,

3. Ամենաանցանկալին ու անհավանականը՝ իշխանությունը շարունակում է օգտվել այս համակարգի ծառայություններից:

Այս գրառմամբ ցանկություն չունեմ ավելի լայն բացել, կամ վերլուծել վերը նշված կետերը, դա կանեմ, եթե առաջիկայում նշված հարցերի շուրջ առաջընթաց չլինի: Տեքստի նպատակը` ընկերներիս ու հանրային մի շարք դեմքերի դեմ իրականացված ակնհայտ քաղաքական հիմքերով չբացահայտված բռնության դեպքերը վերաբացելու գործընթացի մեկնարկ տալն է: Ասեմ նաև, որ գործող իշխանության որևէ ճյուղի ներկայացուցչի հետ այս հարցը չեմ քննարկել և չեմ էլ պատրաստվում քննարկել:

Պետական համակարգի ամենաբարձր օղակներում հայտնված ընկերներս շատ լավ գիտեն և հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, եթե ինչ-որ պահի անհրաժեշտ կհամարեն ներգրավվել գործընթացում` դա իրենց որոշելիքն է: Միայն արձանագրեմ, որ իմ խորին համոզմամբ, նշված գաղտնի ոստիկանության բացահայտումն ու մերժումը, ի թիվս այլ հանգամանքների տեղի չի ունեցել, գործող քաղաքական թիմի կողմից անցյալի իրավաքաղաքական գնահատականը չտալու, կամ` հուսամ, ուշացնելու պատճառով:

Այսպիսով, առաջիկայում թարմացնելու եմ հանրային հիշողությունը վերջին 10-ամյակներին կոնկրետ մարդկանց դեմ իրականացված հարձակումների շուրջ` սկսելով ինքս ինձնից: Չիմացողների, կամ նոր սերնդի համար ասեմ, որ 2008-ի մարտի 1-ից հետո, երբ երկրում արտակարգ դրություն էր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեր մի շարք այլ ընկերների հետ ընդհատակում էր, իսկ որոշները քաղբանտարկյալ էին, ես ու իմ ընկերները բողոքի ցույցեր անելու, թռուցիկ բաժանել-փակցնելու համար անգամներ բերման ենք ենթարկվել, իսկ 2008-ի մայիսի 28-ին կոնկրետ իմ նկատմամբ հարձակման և ծեծի միջոցով հաշվեհարդար է եղել, որում ներգրավված են եղել պետական ուժային կառույցների ներկայացուցիչներ: Այս մասին առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում:

Դեռևս չեմ քննարկել իրենց հետ, սակայն պատրաստվում եմ խոսել նաև ակնհայտ քաղաքական մոտիվներ ունեցող բռնության այլ դեպքերի մասին: Մարկ Գրիգորյանից և Աշոտ Մանուչարյանից, մինչև Նարեկ Հովակիմյան, Էդիկ Բաղդասարյան, Հայկակ Արշամյան, Սուրեն Սաղաթելյան, Վիլեն Գաբրիելյան, Րաֆֆի Դուդակլյան, Դավիթ Պետրոսյան և այլն: Իմ մասով հասնելու եմ նրան, որպեսզի գործս վերաբացվի ու բացահայտվի, թե ո՞վ է կայացրել իմ դեմ հարձակման որոշումը, ո՞ր կառույցներն են դրանում ներգրավված եղել և կոնկրետ ովքե՞ր են դա իրականացրել:

Եթե ներկայիս պետական համակարգը անկարող է պաշտպանել ինձ ու շատ ընկերներիս, իսկ գործող քաղաքական իշխանությունը չի ցանկանում լուրջ խոսակցություն ծավալել անցյալի գնահատականի, լյուստրացիայի, իրական անցումային արդարադատության մասին, ապա դա կշարունակենք անել ներքևից վերև սկզբունքով, ինչպես եղել է նախկինում: Եթե նոր Հայաստանի սերն ու թավիշը ընտանիքիդ անդամների մասին ամեն օր հայհոյանք, սպառնալիք ու ատելություն լսելն ու հանդուրժելն է, ապա ես մի փոքր այլ պատկերացում ունեմ իրավական պետության մասին: Վերը նշվածի վերաբերյալ այլևս վարանելն ու ուշացնելը որևէ արդարացում չունի:

2018-ի հեղափոխությունը համակարգը փոխելու էր եկել, էնպես չանենք, որ այդ համակարգը մեզ փոխի...»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. ՊետրոսյանԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարինԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կանԳրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ ենԱվելի քան մեկդարյա գաղտնիք. բացահայտվել են Մեսսիի բրազիլական արմատներըՍևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել էՄարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռուսաստանի դեսպանը Նորվեգիային մեղադրել է Արկտիկայում լարվածության սրման մեջՌոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC SportԻսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդՌուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններինՄեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ծոցում լցանավի հետ կապված միջադեպի մասինՀայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԲելգիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՆԱՏՕ-ի կին ստաժորը Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամսում ծնունդների թիվը նվազել է 2,7%-ովՀայտնի է դարձել Մոսկվայից Թուրքիա չվերթների զանգվածային ուշացումների մասինԺոգան հայտնել է Տյումենի վրա հարձակման ենթադրյալ նպատակի մասին«Չէի ուզի, որպես 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր առաջին ելույթս էստեղից սկսեի, բայց մեղադրողները ոնց որ բզբզում են»․ Արթուր Սարգսյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԾառուկյանին տեղափոխեցին ՔԿՀ․ Թրամփը սպառնացել է Եվրամիությանը (տեսանյութ)Նյու Դելիի բողոքի ցույցերի վայրում նոր անկարգություններ են սկսվելՍևանա լճում շրջված հեծանվանավակից երեք քաղաքացի է փրկվելՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է 2026 թվականի ներառական ամառային ճամբարի ծրագիրըԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՔննարկվել է Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամՀնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին
Ամենադիտված