ՀՀ ՔՕ-ում առաջարկվող լրացման հերթական մասը. ԼԳԲՏ միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը
Բլոգոսֆերա
Արմեն Սակապետոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շարունակում ենք ներկայացնել ՀՀ ՔՕ-ում առաջարկվող լրացման հերթական մասը
Հոդվածի 1-ին մասով նախատեսվում է.
1. ԼԳԲՏ միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 223-րդ հոդվածով
/Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը/ նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,
2) պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) անչափահասի ներգրավմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նշենք նաև, որ նախագծի 9րդ կետով սահմանվում է, որ այս հոդվածի իմաստով ԼԳԲՏ միջավայր է համարվում այն անձանց միավորումը, որը չի ընդունում ու պահպանում համակեցության ընդհանուր կանոնները, գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների համաձայն՝ պայմանավորված խմբի անդամների միջև ԼԳԲՏ աստիճանակարգության ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով, նրանց ընդհանուր ցանկությամբ, շահերով և փոխօգնությամբ, որի նպատակն է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԱՐԱԾԵԼ ՍԵՌԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԳԲՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ հանցագործությունների կատարման կամ հանցագործությունների կատարմանը հովանավորելու, հանցավոր արարքների կատարմանն այլ անձանց ներգրավելու միջոցով ստանալ անօրինական օգուտ, իրավունք կամ շահույթ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն