Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել. շատ զվարճալի է. Նաիրա Զոհրաբյան
Բլոգոսֆերա
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նոր կարդացի «Հրապարակ» օրաթերթը, որտեղ գրված էր. «Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմերի պատգամավորների փոխայցելությունների հարցը:
Ըստ լուրերի` միակ պատգամավորը, ում այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, ում ադրբեջանական կողմը ծայրահեղ նացիոնալիստ է համարում։ Ժամանակին նա ԵԽԽՎ ամբիոնից սպառնում էր Ալիեւին»։
Ահա այսպես:
Կարծում եմ, որ երբ նման հարց գա օրակարգ, մեր արտաքին գործերի գերատեսչությունը թքած կունենա Ալիևի վետոյի վրա: Ասեմ, որ խիստ զվարճալի է»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն