Չարենցավանի քաղաքային զբոսայգին համայնքին վերադարձնելու գործընթաց է մեկնարկել
Հասարակություն
Չարենցավանի քաղաքային զբոսայգին 2005թ. վարձակալության պայմանագրով 25 տարի ժամկետով հանձնվել է «ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ-ԲՀ» ՍՊ ընկերությանը, որը պայմանագրով իրեն վերապահված պարտավորությունները չի կատարել, ինչի արդյունքում զբոսայգին մատնվել է անուշադրության և գտնվել է անբարեկարգ վիճակում: Այս մասին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից:
Կոտայքի մարզպետի հորդորով Չարենցավանի համայնքապետարանը դիմել է տնտեսվարողին՝ առաջարկելով վարձակալության պայմանագիրը լուծել, որից հետո համայնքապետարանը սեփական միջոցներով պատրաստակամություն է հայտնել բարեկարգել և լուսավորել զբոսայգին:
Տնտեսվարողը չի համաձայնել լուծել վարձակալության պայմանագիրը, ինչից հետո համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վարձակալության պայմանագիրը լուծելու խնդրանքով:
Դատարանի կողմից որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն