Երկակի կրթության մոդելը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար․ Արայիկ Հարությունյան
Հասարակություն
Երկակի կրթության մոդելը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս մասին նոյեմբերի 27-ին Թուրինյան 2018-2020թթ․ գործընթացի մասին տեղեկացնելու համար հանդիպման ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքերով, Թուրինյան գործընթացը թույլ է տալիս տարրական եւ միջին մասնագիտական կրթության համակողմանի վերլուծություն կատարել ու նախատեսում է որոշակի մեթոդաբանություն, որը հետազոտում է կրթական դաշտը պետության մեջ եւ տալիս է խորհրդատվություն այն մասին, թե ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել կրթության միջոցով աշխատանքի շուկան բարելավելու համար։
«Խոսքը աշխատանքի շուկայի մասին է, որը պահանջում է հենց միջին մասնագիտական կրթություն։ Դրա ապագան պայմանավորված է բացառապես այն փաստով, որ մենք կարող ենք ունակություններ փոխանցել այն մարդկանց, որոնք ստանում են այդ կրթությունը»,- ընդգծեց նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն