Մելինե Դալուզյանի մասին Նիկոլ Փաշինյանի ելույթը նրա լավագույն ելույթներից էր. Հովհաննես Հովհաննիսյան
Հասարակություն
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, պատասխանելով համապատասխան հարցին, խոսեց նաև Մելինե Դալուզյանի վերաբերյալ Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հայտարարությունների մասին:
Պատգամավորը մասնավորապես հայտարարեց, որ թեմայի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ մանրամասն խոսել է. «Ես կարծում եմ, որ դա պարոն Փաշինյանի լավագույն ելույթներից մեկն էր, որովհետև դա արժեքային ելույթ էր: Մարդիկ պետք է մտածեն այդ ելույթի հետ կապված»:
Ինչ վերաբերում է մասնավորապես դոպինգային սկանդալին, պատգամավորը նշեց, որ միայն մեկ անձով չէ դա պայմանավորված, հավաքականի այլ անդամներ էլ կան այդ դոպինգ սկանդալի մեջ, սակայն հասկանալի պատճառներով շրջանառվում է միայն մեկ մարդու անուն:
Հարցին՝ արդյո՞ք Դալուզյանը սպորտին վնաս հասցրել է, Հովհաննիսյանը պատասխանեց, որ չի ցանկանում որևէ մեկին առանձնացնել. «Ով հակասպորտային արարք է անում, արգելված դոպինգ է օգտագործում, բնականաբար վնաս է հասցնում հայկական սպորտին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն