Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում քննարկվել է ՀԲ ծրագրերի ընթացքը
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը:
Քննարկմանը ներկա էին պատասխանատու նախարարությունների ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ և ծրագրերի ղեկավարներ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետն այդպիսի ընդլայնված կազմով հանդիպումը համարել է լավ հնարավորություն քննարկելու առկա մեկ տասնյակից ավելի ծրագրերի ընթացքը, համատեղ ձեռքբերումներն ու առկա խոչընդոտները, ինչպես նաև մտքեր փոխանակելու դրանք հաղթահարելու համար լավագույն և արդյունավետ լուծումներ գտնելու շուրջ:
Սիլվի Բոսուղթոն ևս կարևորել է հանդիպումը և հակիրճ ներկայացրել Համաշխարհային բանկի ծրագրերի փաթեթը:
Այնուհետև հանդիպման մասնակիցները հարց ու պատասխանի ձևաչափով շարունակել են քննարկումը և անդրադարձել ամենատարբեր՝ ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, տնտեսության, առողջապահության և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերին մանրամասներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն