Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղար Հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկը Պուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել է Խարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Մեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտում Ռուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել է Բաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան Սաղաթելյան Ռուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորությունները Երևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին 

Երևանում կայացել է պարենային ապահովության ոլորտում ձեռնարկատիրությանը նվիրված միջազգային համաժողով

Հասարակություն

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ, նոյեմբերի 27-ին Երևանում անցկացրել է միջազգային համաժողով՝ նվիրված պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման հնարավորություններին:

«Այսօր մենք պետք է միասին պարզենք, թե ինչ հնարավորություններ կան սնուցման նկատմամբ զգայուն սննդի կայուն արժեշղթաներ ստեղծելու և ներդրումներ ներգրավելու նպատակով նոր բարենպաստ պայմաններ կերտելու համար, ինչպես նաև կանդրադառնանք նոր ձեռնարկություններ հիմնելու և սննդի կայուն արժեշղթաների մեջ ներդրումները շահութաբեր ձեռներեցության վերածելու հնարավորություններին, ինչը կտանի պարենային անապահովության և թերսնուցման վերացմանը»,- իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

«It's an opportunity, invest in food security» խորագրով համաժողովը մեկ օրով վերածվել է յուրօրինակ հարթակի, որտեղ ոլորտի շուրջ երկու հարյուր դերակատարներ քննարկում էին, թե ինչպես կարող են պարենային համակարգերում իրականացվող ներդրումները ոչ միայն նպաստել պարենային անապահովության վերացմանը մեր երկրում, այլ նաև բարելավել բնակչության առողջությունը, խթանել նոր բիզնես հնարավորությունները և տնտեսական աճը՝ ապահովելով երկրի հավասարաչափ զարգացումը:

«Մենք այստեղ ենք, որպեսզի համեմատենք մեր դիտարկումները և աշխատենք միասին՝ ՊՀԾ-ի ուղորդմամբ ստեղծելու սնուցման նկատմամբ զգայուն սննդի կայուն արժեշղթաների նոր մոդելներ՝ խթանելու առողջ ապրելակերպը՝ ապահովելու համար քաղաքացիների բարեկեցությունը: Սակայն որպեսզի հասնենք այս հավակնոտ, բայցև իրատեսական արդյունքներին, մենք պետք է աշխատենք միասին, և մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա այս տեսլականի իրականացման հարցում: Հայաստանում Իտալիայի դեսպանատունը և Իտալիայի կառավարությունը պատրաստակամ են միանալ այս գործին»,- իր ելույթում նշել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։

Համաժողովին մասնակցել են պարենի ապահովության ոլորտին առնչվող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, տեղացի և արտասահմանյան փորձագետներ:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այն ջանքերը, որոնք դրված են եղել այս նախաձեռնության հիմքում, նպատակ ունեն շեշտադրել այս թեմայի կարևորությունը տեղական և միջազգային մասշտաբով, քանի որ այսօր խոսում ենք ոչ միայն հայկական գյուղատնտեսության և մեր երկրում հանրային առողջ սննդի, այլև համաշխարհային հնարավորությունների ու մարտահրավերների մասին: Նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառումը կազամակերպելու համար և հայտնում մեր պատրաստակամությունը՝ մշտապես աջակցելու ծրագրի նպատակների իրականացման ճանապարհին առաջիկա, ինչպես նաև ձեռնարկվող քայլերին, նաև լինելու դրանց մասնակիցը»,- նշել է նախարար Տիգրան Խաչատրյանը` շեշտելով, որ այսօրվա քննարկումն առնչվում է մի շարք ոլորտների, որտեղ հաջողությունն անհնար է պատկերացնել առանց մասնավոր հատվածի, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության։  

«Այս ոլորտում պետք է ճիշտ գնահատել ապագայի անհրաժեշտ կարգավորումները թե՛ ԵԱՏՄ միասնական կանոնների համատեքստում և թե՛ օգտվելով եվրոպական լավագույն փորձից, որը մեզ կուղղորդի, թե ինչ արժեքներ են այս բնագավառում կարևորվում աշխարհում առաջիկա միջնաժամկետ հատվածում, որպեսզի մենք էլ մեր հերթին այդ գիտելիքը փոխանցենք մեր արտադրողներին։ Կարևոր է այդպիսով պատասխանել այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի ապագայի գյուղատնտեսությունը՝ մարդկանց ապահովելու որակյալ սննդով, հիմքեր ստեղծելու մարդկային ներուժի առավելագույն իրացման համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռելու գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտներին՝ արտահանելու իրենց արտադրանքը աշխարհի լայն շուկաներ», -  ասել է էկոնոմիկայի նախարարը։

Համաժողովը բաղկացած էր երկու հիմնական մասից, որոնց շրջանակում փորձագետները քննարկել են համաշխարհային միտումները, դրանց կիրառության հնարավորությունները Հայաստանում.

  • Պարենային ապահովության և սնուցման վերաբերյալ որոշումների կայացում. ինչպե՞ս հեղաշրջել սպառողական անառողջ վարքագծերը` սննդարար արտադրանքի համար շուկայում նոր պահանջարկ խթանելու համար:
  • Սննդարար սննդի ազգային և միջազգային առաջարկ. ինչպե՞ս հաղթահարել արտադրության և շուկայի հատվածներում առկա խոչընդոտները սննդարարության առումով բազմազան սննդի առաջարկը խթանելու համար:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքըԹմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԿհասնի՞ Հայաստանը Եվրոպա 20 տարի անց․ ի՞նչ են ասում մարդիկ (տեսանյութ) ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցություններըՀայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշըԱտոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվելՓլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմովԱստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումըՓաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերումՍևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրի
Ամենադիտված