Հսկա խոզն ուղիղ եթերում հարձակվել է լրագրողի վրա (տեսանյութ)
ՏեսանյութերԼրագրող Լազոս Մանտիկոսն ANT 1 հեռուստաալիքի ուղիղ եթերում պետք է խոսեր Հունաստանում մոլեգնած փոթորիկի հետևանքների մասին: Դրանից առաջ հաղորդավարը ստուդիայում հայտարարեց. «Իսկ հիմա մենք կուղևորվենք Կինետա, որտեղ (մարդիկ) հաշվում են իրենց վերքերը»:
Սակայն, երբ միացել է տեսախցիկը, եթեր է մտել հսկա խոզը, որը սկսել է հետապնդել լրագրողին և նույնիսկ փորձել է կծել նրան, գրում է CNN-ը:
«Յորգա՞ս, լսո՞ւմ ես մեզ: Մենք այստեղ խնդիր ունենք, այս խոզն ամբողջ օրը մեր հետևից է ընկած...կներեք, ընկերներ, չեմ կարող մնալ տեղումս, ինձ կծում են»,- ասել է լրագրողը:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)