Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Արման Ամիրջանյանը ներկայացել է ոստիկանություն
Հասարակություն
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած տարաբնույթ միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել սեպտեմբերի 11-ից որպես անհետ կորած որոնվող Արման Ամիրջանյանը։ Նա ոստիկաններին հայտնել է, որ ողջ ժամանակահատվածում բնակվել և աշխատել է մայրաքաղաքի շինանյութի խանութներից մեկում:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
Նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը