Փոքրիկ աղջկա լուսանկարը շփոթություն է առաջացրել համացանցում
Լուսանկարներ
Համացանցում հայտնվել է մի փոքրիկ աղջկա լուսանկար, որը շփոթության մեջ է գցել օգտատերերին։
Լուսանկարում աղջիկը կանգնած է կիսադեղնած խոտի վրա և նրա ոտքերը անբնական նիհար ու դեֆորմացված են թվում: Սակայն ուշադիր դիտելիս պարզ է դառնում, որ դա տեսողական խաբկանք է։
Կադրին կից հեղինակը գրել էր. «Աղջնակը՝ պոպկորնի տոպրակը ձեռքին»։ Պարզվում է հենց այդ տոպրակի պատճառով էլ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երեխայի ոտքերը տարօրինակ են։ Այն միախառնվում է դեղնած խոտի հետ՝ տեսողական խաբկանք առաջացնելով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)