Հայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլը Սամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր» Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Երևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. Փաշինյան ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին «Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոց 

«168 ժամ». Հանուն վարչապետի քավորի՝ ՔՊ-ն «օրենսդրական նվեր» է պատրաստում

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անհնարինն անել, միայն թե իր մտերիմ ընկերոջը, ընտանիքի քավոր դարձած Հայկ Ղալումյանին Իջեւանում քաղաքապետ կարգի՝ օժտի նրան մարզպետի բոլոր լծակներով։

Օրերս ԱԺ ներկայացված նախագծով իշխանությունն Իջեւանը պատրաստվում է դարձնել հեգեմոն համայնք. նրա շուրջ կմիավորվեն Տավուշի 19 համայնքներ եւ ապա՝ 2020 թվականի մարտի 15-ին նախանշած Իջեւանի քաղաքապետի ընտրություններից հետո, մինիմարզպետարան դարձած այս բոլոր համայնքների կենտրոնացված կառավարումը կտրվի Փաշինյանի ընկեր Հայկ Ղալումյանին՝ վարչապետ Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապի առավելության շնորհիվ։ Ընդգծենք՝ Իջեւանը միակն է խոշորացվող համայնքների մեջ, որն իր համայնքային փնջում ունենալու է շուրջ 20 համայնք. նախագծով նախատեսվում է միավորել Իջեւան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն փունջը (թվով 19): 

Բայց Իջեւանում համայնքների խոշորացումը միակ ստրատեգիական քայլը չէ, որ արվում է վարչապետի քավորի քաղաքական ձգտումները բավարարելու համար։

Պարզվում է՝ այս օրերին իշխանական թեւում քննարկվում են Իջեւանի ընտրությունները Երեւանի մոդելով կազմակերպելու գործընթացի տարբեր սցենարներ։ Իշխանությունը հակված է նրան, որ Իջեւանը եւս պիտի ունենա իր մասին օրենքը, ինչպես տարիներ առաջ ընդունվեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, որպեսզի այստեղ էլ ՏԻՄ կառավարումն իրականացվի լոկալ, ինչպես որ դա թույլատրված է Երեւանի քաղաապետարանին։

Իսկ դա նշանակում է, որ ՏԻՄ ընտրություններն Իջեւանում կանցկացվեն այլ կերպ՝ քաղաքական կուսակցությունների համար հայտարարված ավագանու ընտրություններով, եւ ըստ այդմ՝ քաղաքապետ կդառնա այն անձը, ով կզբաղեցնի հաղթող կուսակցության առաջին հորիզոնականը։ Ի դեպ, Փաշինյանը պատրաստվում է արագ կերպով անցկացնել Իջեւանի մասին օրենքը, եւ փետրվարին իր դեմքով, իր անմիջական մասնակցությամբ ընկնել գյուղ առ գյուղ՝ քարոզչություն իրականացնելու համար։ Հայրենի բնակավայրում վարչապետն անձամբ կտանի Հայկ Ղալումյանի ընտրարշավի ողջ բեռը, ինչպես որ դա արեց Երեւանում Հայկ Մարությանին քաղաքապետ դարձնելու համար։

Տրամաբանորեն՝ իշխանությունն այս մոտեցմանը գնալու մի քանի լուրջ պատճառ ունի՝ իշխանությունը չթուլացնելու համար ստիպված է վերակենդանացնել հեղափոխական էյֆորիան՝ սկսած հայրենի Իջեւանից, որտեղ ծառահատումների հայտնի օպերացիայից հետո ողջ Տավուշում ներքին լարվածությունը չի թուլացել մինչ օրս, մանավանդ, որ բախումների հետեւանքով կալանավորված 19 անձանց ազատ արձակումից հետո քրեական գործը չի կարճվել, քննությունն ընթանում է, զուգահեռաբար՝ խոշորացվում են համայնքները՝ դժվարացնելով տավուշցիների կյանքը։ Իշխանությունները կարծում են, որ այսկերպ կարող են շահել իջեւանցիների սիրտը, վերականգնել վստահությունը: Իսկ այս տրամադրությունների ֆոնին իշխանությունը սպասելու ժամանակ չունի, դիվիդենտներ են պետք։

Թերեւս, այդ պատճառով է վարչապետի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը տեղափոխվել Իջեւան, փողոցային լամպեր է փոխում, ասֆալտ փռող տեխնիկան՝ «կատոկն» է անձամբ վարում՝ ինչ-որ անհայտ բարերարի ֆինանսական միջոցներով (անհայտ է անունը, քանի որ, ըստ կարծիքների՝ իրականում պետական ռեսուրսներ են օգտագործվում)։ Կառավարությունն էլ հարկադրված եղավ օրենքի կոպիտ խախտումով երկու անգամ Իջեւանի քաղաքապետի ընտրությունների օր նշանակել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հետաձգումներով վերջնական օրը նախանշել է 2020 թ. մարտի 15-ը։

Հիշեցնենք, օգոստոսի 6-ին Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանն անսպասելի հրաժարականի դիմում ներկայացրեց: Հրաժարականից հետո Վ. Ղալումյանն այդպես էլ որեւէ պարզաբանում չտվեց, փոխարենը՝ մամուլում տեղեկություն հայտնվեց «հայտնի դրդապատճառի» մասին՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի պաշտոնում տեսնում է իր մանկության ընկերոջը՝ Հայկ Ղալումյանին, որի եղբորը՝ Վահե Ղալումյանին, մինչ այդ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով դարձրել էր պատգամավոր։

Շատ չանցած «Հայէկոնոմբանկի» մարզային մասնաճյուղի կառավարիչ Հայկ Ղալումյանը վարչապետի որոշմամբ նշանակվեց Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներ
Ամենադիտված