Մեր պարտքը Կոստանյանին վերաբերող փաստաթղթերը ներկայացնելն է, մնացածը սուվերեն երկրի իրավունքն է
Հասարակություն
ՀՀ դատախազության պարտքն է ներկայացնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանին վերաբերող բոլոր փաստաթղթերը, իսկ արդեն մնացած բոլոր ընթացակարգերը սուվերեն երկրի որոշելու իրավունքն է:
Նոյեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Գևորգ Կոստանյանի կալանավորման վերաբերյալ հարցին:
«Կան սահմանված ընթացակարգեր և մեր պարտքն է այդ ընթացակարգերը ապահովել, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել: Յուրաքանչյուր երկիր այս իրավիճակներում սուվերեն որոշումներ է կայացնում՝ թեև այս սուվերենությունը լիարժեք անսահմանափակ չէ: Կոնվենցիաները ունեն հստակ և կատեգորիկ կարգավորումներ, և յուրաքանչյուր նմանատիպ դեպքերում պետք է այդպես լուծումներ ստանան այդ հարցերը»,- եզրափակեց Դավթյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն