Վարչապետի դիտողությունն ընդունում եմ (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր ՀՔԾ կազմավորման 12-րդ տարեդարձին, երբ վարչապետը մեդալներ էր հանձնում ՀՔԾ ծառայողներին, դիտողություն արեց իր խորհրդական Ջեմմա Հակոբյանին սխալ հայտարարման համար։ Հակոբյանը, որը հայարարում էր, թե ով ինչ մեդալով է պարգևատրել, ասաց․ «Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի միջնորդությամբ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել են․․․»։ Այդ պահին Նիկոլ Փաշինյանը մոտեցավ խորհդրականին և ականջին ինչ-որ բան փսփսաց։ Պարզվեց՝ դիտողություն էր անում, քանզի խորհրդականը հետո խոստովանեց, որ սխալվել է։
«Վարչապետի դիտողությունն ընդունում եմ, որովհետև միջնորդությունից հետո անպայման լինում է նախագահի հրամանագիր։ Հետևաբար, վարչապետի միջնորդությամբ, հանրապետության նախագահի հրամանագրով է պարգևատրումը տեղի ունենում»,-ասաց Ջեմմա Հակոբյանը։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը չզլացավ և հանրապետության նախագահին վերապահված այդ փոքրիկ լիազորությունը, որ վրիպել էր իր խորհրդականի աչքից, փորձեց «վերականգնել» այդ հանդիսավոր արարողության ժամանակ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ