Ոստիկանները կանխել են ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման փորձը
Արտակարգ Պատահար
«911» ծառայություն նոյեմբերի 29-ին, ժամը 14:16-ին տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ոստիկանության աշխատակիցները կանխել են Սիմոն Ա.-ի (ծնված՝ 1981 թ.) ինքնահրկիզման փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն