Ամերիկացի հայտնի ժայռամագլցորդը զոհվել է Մեքսիկայում՝ ընկնելով 300 մետր բարձրությունից
Այլ
Ամերիկացի հայտնի ժայռամագլցորդ 31-ամյա Բրեդ Գոբրայթը զոհվել է Մեքսիկայի Նուեվո Լեոնի նահանգի էլ Պոտրերո Չիկո ազգային բնայգում վայր իջնելիս: Այդ մասին նոյեմբերի 29-ին հայտնել է The Guardian թերթը:
Հրատարակության տվյալներով՝ պարանի հետ կապված խնդիրների պատճառով Գոբրայթը վայր է ընկել 300 մետր բարձրությունից՝ վերադառնալով երկօրյա վերելքից հետո: Նրա ընկերը՝ 26-ամյա Էյդեն Ջեյքոբսոնը նույնպես քիչ է մացել վայր ընկնի, բայց կարողացել է իրեն պահել սանդղավանդին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն