Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում «Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ «Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցը Հայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալով Սոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին «Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասին Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացել 

Ալավերդիի 6 մանկապարտեզ առերևույթ ապօրինի օտարվել, ապա մի քանի անգամ բարձր գնով վերաօտարվել է

Հասարակություն

Լոռու մարզի դատախազության դատախազների անմիջական հսկողությամբ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացած թվով 6 մանկապարտեզների շենքերի օտարման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

2019թ. նոյեմբերի 14-ին նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ Լոռու մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին է ուղարկվել ՀՀ Լոռու մարզպետ Ա․ Ղուկասյանի կողմից մարզի դատախազություն հասցեագրված գրությունը և կից փաստաթղթերը՝ Ալավերդի համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի կողմից 2003-2005թթ. ընթացքում անօրինական որոշումներ կայացնելու հետևանքով թվով 6 մանկապարտեզների շենք-շինություններն օտարելու և համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ալավերդու համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք համայնքի սեփականություն հանդիսացող թվով 6 մանկապարտեզների, ինչպես նաև 280 տեղանոց՝ որպես մանկապարտեզ կառուցված անավարտ շենքերը, իրենց մերձավորներին կամ մտերիմներին օտարելու խմբային շահերից ելնելով, հիմք ընդունելով անշարժ գույքի գնահատումն իրականացնելու վերաբերյալ միևնույն անհատ ձեռնարկատիրոջ կողմից շինության իրական արժեքների վերաբերյալ կազմված կեղծ եզրակացությունները, 2003-2005թթ. ընթացքում, հրապարակային սակարկությունների օրենսդրության պահանջների խախտմամբ, համայնքի հաշվեկշռում գտնվող անշարժ գույքի նպատակային նշանակությունը կորցրած լինելու պատրվակով, օտարել են հիշատակված անշարժ գույքը: Ապա կարճ ժամանակ անց դրանց մի մասը ձեռք բերված արժեքը մի քանի անգամ գերազանցող գումարներով վաճառել են այլ անձանց, իսկ օտարված մյուս անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է այլ անձանց սեփականության իրավունքը: Այս ամենի արդյունքում Ալավերդի համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպման համար նախատեսված անշարժ գույքի օտարման արդյունքում հետագայում էականորեն նվազել է համայնքում նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը կազմակերպելու, երեխայի ներդաշնակ ու համակողմանի զարգացման, ուսուցման ու դաստիարակության իրագործման արդյունավետությունը: Այդ կերպ նույնպես էական վնաս է պատճառվել համայնքի, պետության օրինական շահերին՝ առա­ջացնելով ծանր հետևանքներ։

Փաստի առթիվ մարզի դատախազության դատախազի անմիջական հսկողության ներքո ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, 214-րդ հոդվածի 2-րդ մասի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարելու նպատակով քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալովՍոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասինԹրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացելՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըՀայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը 8.3 մլն դրամի համակարգչային հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է ներկայացվել 1 անձիԵթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ. ԶաքարյանԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայեն հանդիպումը«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում «Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին «Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ)
Ամենադիտված