Հեղափոխությունից հետո իշխանությունների հանդեպ վստահությունը զգալիորեն աճել է. Լարիսա Մինասյան
Հասարակություն
Հեղափոխությունից հետո իշխանությունների հանդեպ վստահությունը զգալիորեն աճել է: Այդ մասին նոյեմբերի 29-ին «Դրական փոփոխություններ քաղաքացիական հասարակության իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման միջոցով» ծրագրի փակման արարողության ժամանակ հայտարարել է «Հայաստանի բաց հասարակության հիմնադրամներ»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների ժամանակ շատ ավելի բարդ էր հարցեր բարձրաձայնել, քանի որ տեղեկատվությունը հաճախ ենթարկվում էր մանիպուլացիայի:
Նա նշել է լրագրողների կարեւոր դերի մասին օբյեկտիվ փաստերի լուսաբանման տեսանկյունից:
Լարիսա Մինասյանը նաեւ ընդգծել է քաղաքացիական հասարակության եւ իշխանությունների համագործակցության կարեւոր նշանակությունը որպես Հայաստանում ժողովրդավարության զարգացման նախադրյալ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն