21-ամյա երիտասարդը կասկածվում է 15-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ
Հասարակություն
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 15-ամյա Ա. Մ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Երևանի բնակիչ՝ 21-ամյա Սերյոժա Թ-ն այս տարվա հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսը սեքսուալ բնույթի գործողություներ է կատարել Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։
Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սերյոժա Թ-ն «Համադասարանցիներ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Ա. Մ-ի հետ ու լավատեղյակ լինելով, որ նրա 16 տարին դեռ չի լրացել, այս տարի մի քանի անգամ Մարգարյան փողոցում իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն