Ռուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորությունները Երևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին 7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավը Սահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները Թրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողություն Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարար Պուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվել Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումից Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր Հարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվել 

Արցախի ԱԺ երկու հանձնաժողովներ համատեղ նիստ են գումարել

Արցախ

Հովիկ Ջիվանյանի և Արամ Գրիգորյանի նախագահությամբ նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստում քննարկվել է «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ներկայացնելով քաղաքապետարանի պահպանման ծախսը, նշել է, որ այն գալիք տարում կազմելու է 317մլն 868հազ դրամ: 2020թ-ի պետական դոտացիայից համայնքի բյուջեին է փոխանցվելու 1 մլրդ 410մլն դրամ 581,2 հազ դրամ:

Մարտունու շրջանի վարչակազմի պահպանման ծախսը նախատեսվում է 158մլն 741հազ դրամ, 2019թ.-ի 144մլն 738հազ դրամի փոխարեն: Վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի խոսքով՝ ավելացումը պայմանավորված է գալիք տարվա նախահաշվում նոր՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածի առկայությամբ: Շրջանի համայնքներին պետական բյուջեից կհատկացվի 184 մլն 908հազ դրամ:

Ասկերանի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը, շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի փոխանցմամբ, 2020թ-ին կկազմի 175մլն 392հազ դրամ: Պետական բյուջեով Ասկերանի շրջանի համայնքներին տրամադրվող դոտացիան կկազմի 217մլն 969,8հազ դրամ:

Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Գրիգորյանի  խոսքով՝ շրջվարչակազմի պահպանման ծախսը գալիք տարվա բյուջեով նախատեսված է 141մլն 437հազ դրամ: Դոտացիոն կարգով շրջանին կտրամադրվի 251մլն 935հազ դրամ, 2019թ-ի 194մլն 031հազ դրամի փոխարեն:

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեով շրջվարչակազմի պահպանման համար նախատեսված գումարը կկազմի 167մլն 373 հազ դրամ, որը ընթացիկ տարվա տարեկան ծախսերի համեմատ աճել է 13մլն-ով: Մարտակերտի շրջանի համայնքներին կտրամադրվի 333մլն 700հազ դրամ դոտացիա:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի փոխանցմամբ՝ վարչակազմի պահպանման ծախսը 2020թ-ին կկազմի 118մլն 283,1հազ դրամ, համայնքներին կտրամադրվի 109մլն 407,5հազ դոտացիա:

Քաշաթաղի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը գալիք տարում նախատեսված է 288մլն 387,8հազ  դրամ: Պետական բյուջեից համայնքներին կտրամադրվի 319 մլն 679,8հազ դրամ:

Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ 2020թ-ին վարչակազմի պահպանման ծախսը նախատեսված է 129մլն 588,2հազ դրամ, համայնքներին տրամադրվող դոտացիան կկազմի 139մլն 940,2հազ դրամ:

Շրջվարչակազմերի ղեկավարները պատասխանել են պատգամավորների առաջադրած հարցերին:

Ընդմիջումից հետո համատեղ նիստը շարունակվել է իշխանության պետական կառավարման ու դատական մարմինների ծախսերի քննարկմամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ներկայացնելով 2020թ-ի բյուջեով նախատեսված աշխատակազմի ընդհանուր ծախսը, նշել է, որ այն կազմում է 619մլն 225հազ դրամ, ինչն ընթացիկ տարվա համեմատ աճել է 57մլն 437հազ դրամ՝ պայմանավորված աշխատավարձի ֆոնդի աճով և պարգևատման միջոցների տրամադրմամբ:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի փոխանցմամբ՝ գալիք տարում խորհրդարանի ծախսը կկազմի 656մլն 132հազ դրամ, 2019թ-ի 601մլն փոխարեն:

Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի խոսքով՝ 2020թ-ի պետական բյուջեի նախագծով ապարատի պահպանման ծախսը նախատեսված է 380մլն 664հազ դրամ, ինչն ընթացիկ տարվա ծախսերի համեմատ ավելացել է շուրջ 19մլն դրամով:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեից խորհրդին հատկացվելիք գումարը կկազմի 648մլն 446հազ, ինչը 2019-ի համեմատ աճել է 10,4 տոկոսով:

Գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանի հաղորդմամբ 2020թ-ին դատախազության ծախսը կկազմի 562մլն 888հազ դրամ՝ ընթացիկ տարվա 510մլն 372հազ-ի փոխարեն:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի խոսքով՝ արդարադատության համակարգի բյուջեով նախատեսված ծախսը կազմում է 372մլն 799հազ դրամ, աճը ընթացիկ տարվա համեմատ կազմել է 20մլն 538 հազ դրամ:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի երրորդ հատվածն այնուհետև շարունակվել է Քնչական կոմիտեի, Հաշվեքննիչ պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի, Քաղաքացիական ծառայության խորհրդի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի քննարկմամբ:

Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, ներկայացնելով ապարատի 2020թ-ի ծախսը, նշել է, որ այն նախատեսվում է 341մլն 729հազ դրամ: 2019թ-ի համեմատ գումարն աճել է 200մլն 857հազ դրամով՝ հաշվի առնելով, որ կառույցը ստեղծվել և գործում է ընթացիկ տարվա հուլիսի 1-ից:

Ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի ծախսը՝ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը նշել է, որ այն կկազմի  156մլն 272հազ դրամ:

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով՝ գալիք տարի աշխատակազմին հատկացվելիք գումարը կկազմի 60մլն 290հազ դրամ, որը ընթացիկ տարվա համեմատ ավել է 12մլն 846հազ դրամով:

Քաղծառայության խորհրդի նախագահի տեղակալ Ջիվան Հարությունյանի փոխանցմամբ՝ խորհրդի 2020թ-ի ծախսը պլանավորվել է 101մլն 942հազ  դրամ: Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրության հետ կապված և մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի ծախսերը, ըստ Ջիվան Հարությունյանի, ընթացիկ տարվա համեմատ անփոփոխ են :

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահպանման ծախսը՝ համաձայն հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի, գալիք տարի կկազմի 46մլն 487հազ դրամ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքըԹմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԿհասնի՞ Հայաստանը Եվրոպա 20 տարի անց․ ի՞նչ են ասում մարդիկ (տեսանյութ) ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցություններըՀայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշըԱտոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվելՓլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմովԱստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումըՓաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերումՍևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետՊայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայիՊուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվելՎերջն այս պահանջները որտե՞ղ են ավարտվելու, ինչո՞ւ ՀՀ-ի հետ Ալիևն այսպես պետք է խոսի. Վարդանյան (տեսանյութ) Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնելԻրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրերԽաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում է
Ամենադիտված