Դեկտեմբերի 1-ին Արցախում տեղի կունենա «Հերոսների Պուրակի» հանդիսավոր բացումը
Հասարակություն
Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին մեր հայրենիքի ամենալավ անկյուններից մեկում՝ ազատագրված և ուժեղ Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս համայնքում, հանդիսավոր կերպով կբացվի «Հերոսների Պուրակը»: Հայի քրտինքով ու արյունով շաղախ տված՝ Արցախյան հողի սրբազան այդ հատվածում հետայսու վեր կխոյանա հայի ոգեղեն պատմության փաստական վկայությունը:
Հայոց հերոսական պատմության շղթայի օղակները ագուցելով ՝ վստահաբար կարող ենք փաստել, հայոց գոյության մեծագույն խարիսխը՝ սերն է առ հայրենիք:
Պուրակի ստեղծման նպատակն է գալիք սերունդներին ճանաչելի դարձնել հայոց բազմադարյա պատմության հերոսական էջերում ամբարված հաղթանակններին և հայկականության հերթական հետքը թողել մեր պատմության մեջ, մեր փոքրիկներկ համար...»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)