Մարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC Sport Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդ Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններին Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամսում ծնունդների թիվը նվազել է 2,7%-ով «Չէի ուզի, որպես 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր առաջին ելույթս էստեղից սկսեի, բայց մեղադրողները ոնց որ բզբզում են»․ Արթուր Սարգսյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Ծառուկյանին տեղափոխեցին ՔԿՀ․ Թրամփը սպառնացել է Եվրամիությանը (տեսանյութ) Սևանա լճում շրջված հեծանվանավակից երեք քաղաքացի է փրկվել Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է 2026 թվականի ներառական ամառային ճամբարի ծրագիրը ՆԳՆ ոստիկանության հորդորը քաղաքացիներին 

Արցախում գործող փոքր ու միջին ընկերությունները կընդգրկվեն չինական ամենամեծ տնտեսական հարթակում

Քաղաքական

Հայկական փոքր ու միջին ընկերությունները, ներառյալ Արցախում գործողներն, առաջիկայում չինական ամենամեծ տնտեսական հարթակում ընդգրկվելու հնարավորություն կունենան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը:

 «Եվրոպա կատարած իմ այցը եզրափակվեց «Գործարար պալատների համաշխարհային համադաշնություն» (Global Confederation of Business Chambers) միջազգային տնտեսական կազմակերպության կողմից Վիեննա քաղաքում կազմակերպված GLASE-ի և To Joy-ի եվրոպական ժողովին մասնակցությամբ: Ընդամենը մի քանի ժամվա մեջ ականատեսը եղա, թե ինչպես մոտ մեկ միլիոն չինական  փոքր ու միջին ընկերություններ մեկ պլատֆորմի միջոցով հնարավորություն ստացան մուտք գործելու եվրոպական շուկա: Իսկ աշխարհի կապիտալի շուկայում տեղի ունեցող այս սրընթաց փոփոխություններին պարտավոր ենք համարժեք արձագանքել, որպեսզի զարգացման հեռանկարների վերաբերյալ մեր կանխատեսումները ճշգրիտ հիմնավորումներ ունենան:

Ժողովը ներկայացուցչական էր, քանի որ մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների նախկին նախագահներ, վարչապետներ, նախարարներ, գործարարներ ու համաշխարհային ճանաչում ունեցող շատ այլ դեմքեր: Իմ մասնակցությունը հնարավոր է դարձել իմ մտերիմ ընկեր և բարեկամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անմիջական աջակցությամբ, ինչի համար հայտնում եմ նրան խորին երախտագիտությունս: Ուրախ եմ նաև, որ հենց նրա ընկերակցությամբ եմ մասնակցել այդ կարևոր միջոցառմանը, և շատ արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել: Թերևս ամենահիշարժանը հանդիպումն էր այդ համաժողովը նախաձեռնած, համաշխարհային GLASE և To Joy ընկերությունների սեփականատեր, միլիարդատեր, Չինաստանում ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ Ջունքինգ Լուի հետ, ով հանդիսանում է չինական ՓՄՁ զարգացման ամեմանամեծ հարթակի ու դրա միջոցով աննախադեպ զարգացման պայմանների ստեղծողը (դրա շնորհիվ Չինաստանում ՓՄՁ-ների տեսակարար կշիռն արտահանման մեջ կազմում է մոտ 60 տոկոս): Շատ արդյունավետ քննարկում ունեցանք: Մենք նրան առաջարկեցինք հայկական փոքր ու միջին բոլոր ընկերությունների՝ ներառյալ Արցախում գործողների համար այդ պլատֆորմում ընդգրկվելու պայմաններ ստեղծել, ինչպես նաև գալիք տարի Հայաստան այցելել: Պարոն Լուն սիրով ընդունեց ոչ միայն մեր առաջարկը և Հայաստան այցելելու հրավերը, այլև հրավիրեց մոտ ապագայում հենց Չինաստանում շարունակելու գործնական քնարկումները: Տեղին եմ համարում նշել, որ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որպեսզի ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությունը չինական կողմը վերցնի իր վրա»,- գրել է Ա. Հարությունյանը:

Արցախի նախկին վարչապետ համոզմունք է հայտնել, որ ինտեգրման այդ ճանապարհը նոր պայմաններ է ստեղծելու մեր միասնական հայրենիքի տնտեսական զարգացման ավելի բարձր տեմպերի ապահովման համար, քանի որ տեղական ընկերությունների՝ համաշխարհային շուկայում ընդգրկվելու, նոր ներդրումների ներգրավման և տեխնոլոգիական առաջընթացի կազմակերպման համար այն հուսալի հեռանկարներ է խոստանում:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ օգտվելով առիթից՝ համաժողովի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև Հունաստանի նախկին վարչապետ (2009-2011թթ.)  Գեորգիոս Պապանդրեուի, Սերբիայի նախկին նախագահ (2004-2012 թթ.), Սերբիայի Դեմոկրատական կուսակցության նախագահ Բորիս Տադիչի, Բրազիլիայի նախկին նախագահ (2005-2010 թթ.) Դիլմա Ռուսեֆի և քաղաքական ու գործարար հայտնի այլ գործիչների հետ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հիմնականում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտության ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաև ներկայացրել է իր դիրքորոշումը:

«Իսկ մեր դիրքորոշումը մեկն է՝ ամրացնել սահմաները, ստեղծել ուժեղ, զարգացած, հզոր պետություն, որտեղ քաղաքացին կունենա երաշխավորված սոցիալական պաշտպանություն, բարձր եկամուտ, իսկ ներքին ու արտաքին՝ վտանգների հանդեպ ապահովության լիարժեք զգացում»,- եզրափակել է Հարությունյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռուսաստանի դեսպանը Նորվեգիային մեղադրել է Արկտիկայում լարվածության սրման մեջՌոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC SportԻսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդՌուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններինՄեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ծոցում լցանավի հետ կապված միջադեպի մասինՀայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԲելգիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՆԱՏՕ-ի կին ստաժորը Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամսում ծնունդների թիվը նվազել է 2,7%-ովՀայտնի է դարձել Մոսկվայից Թուրքիա չվերթների զանգվածային ուշացումների մասինԺոգան հայտնել է Տյումենի վրա հարձակման ենթադրյալ նպատակի մասին«Չէի ուզի, որպես 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր առաջին ելույթս էստեղից սկսեի, բայց մեղադրողները ոնց որ բզբզում են»․ Արթուր Սարգսյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԾառուկյանին տեղափոխեցին ՔԿՀ․ Թրամփը սպառնացել է Եվրամիությանը (տեսանյութ)Նյու Դելիի բողոքի ցույցերի վայրում նոր անկարգություններ են սկսվելՍևանա լճում շրջված հեծանվանավակից երեք քաղաքացի է փրկվելՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է 2026 թվականի ներառական ամառային ճամբարի ծրագիրըԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՔննարկվել է Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամՀնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՆԳՆ ոստիկանության հորդորը քաղաքացիներինՏիեզերքի հետ կապը՝ վտանգի առաջ․ NASA-ի աշխատակիցներին տարհանել են Մադրիդից անտառային հրդեհների պատճառովԱշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա վիրավորWSJ. ԱՄՆ-ը զգուշացրել է Ուկրաինային Սև ծովում նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասինԲացահայտվել է Մուրացանի փողոցում կատարված հանցագործությունը․ երեք անձ կալանավորվել ենՌումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասինԱնտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ Խոշոր ավտովթար՝ Ստամբուլում․ տուժել է 30 մարդ, 2-ը՝ ծանր վիճակումԻ՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի (տեսանյութ)Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտարարել է, որ չունի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մտադրությունՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Վրաստանում և Աբխազիայում էլեկտրաէներգիայի խոշոր անջատումներ են տեղի ունեցելԱզատության փաստաբան՝ Արամ Վարդևանյան․ Արթուր ՂամբարյանԻրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներում աջակցելու մեջԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmlurԵրևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներովՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերըԱՄՆ-ում բենզինի գները գրեթե մեկ երրորդով բարձրացել են Իրանի դեմ գործողության սկսվելուց ի վեր Այսօր պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ինԳուտերեշը ժամանել է ԴամասկոսՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերինՀայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներինՎրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատումՀայաստանը ռուսական շուկան կորցնելու դեպքում կարող է զրկվել պանրի արտահանման եկամուտների 83%-իցՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Ամենադիտված