Ես Նիկոլ Փաշինյանի հետ անձնական խնդիր չունեմ. Վիտալի Բալասանյան
Արցախ
«Իհարկե, կան տարակարծություններ, բայց ես որևէ անհատի հետ անձնական որևէ խնդիր չունեմ, մանավանդ Նիկոլ Փաշինյանի հետ», - այս մասին այսօր Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Արցախում ու Հայաստանում տարածված շշուկներին՝ եթե Վիտալի Բալասանյանն ընտրվի Արցախի նախագահ, նա կոշտ դիրքորոշում ունի ՀՀ իշխանության, Նիկոլ Փաշինյանի հանդեպ:
«Մենք իրար ճանաչում ենք մոտ 25 տարի: Ես դեմ եմ իր կուրսին և գնահատականներ տալիս եմ երևույթներին: Իմ գնահատականը հետևյալն է. երբ ժողովուրդը կվստահի ինձ, ես կառաջնորդվեմ այն օրենքներով, միջպետական պայմանագրերով, այն Սահմանադրությամբ, որը գործում է թե Հայաստանի, թե Արցախի տարածքում»,- նշեց նա:
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Արցախը Հայաստանի մարզ է, Բալասանյանը նկատեց. «Ես միշտ պնդել եմ և պնդում եմ, որ Արցախը մարզ չէ: Այո՛, ասել եմ՝ նրանք, որոնք կփորձեն նման բան ասել` ոտք չդնեն Արցախի տարածք: Մենք ունենք 12 հազար կմ տարածք՝ Արցախը, որը 90 տոկոսից ավելիով արցախահայության ձեռքբերումն է, մնացած 10 տոկոսը մեր հայրենակիցների մասնակցությունն է»,- ասաց Բալասանյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)