Լևոն Արոնյանը` ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Սպորտ
Շախմատիստ Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում:
Դեկտեմբեր ամսվա վարկանիշային նոր աղյուսակում Արոնյանը 6-րդն է և նախորդ ամսվա համեմատ բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով: Վարկանիշային աղյուսակի առաջատարը մնում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Լավագույն տասնյակում են.
Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա, Դին Լիրեն, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Ալեքսանդր Գրիշչուկ, Լևոն Արոնյան, Շաքրիրար Մամեդյարով, Անիշ Գիրի, Յան Նեպոմնլաշչի, Թեյմուր Ռաջաբով:
Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (72-րդ տեղ):


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան