«Ժառանգություն» կուսակցության երիտասարդները՝ ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման մասին
Իրավունք
«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամներիս համար մեծ ցավ է, որ մեր երկրում ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստներին ենթարկում են քաղաքական հետապնդման և ազատազրկման:
Մենք գտնում ենք, որ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կայացվեց դատավճիռ ոչ թե հանուն, այլ' ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի այս խնդրի կարևորությունը, որովհետև այսպիսի իրավիճակում ոչ ոք ապահովագրված չէ իր հայացքների համար ճաղերի ետևում հայտնվելուց:
Երիտասարդները առավել ևս չպետք է անմասն մնան այս խնդրի արդարացի լուծման և հետագայում նաև նման անարդարությունների կանխարգելման պահանջատիրությունից: Երիտասարդությունն է մեր երկրի ապագայի երաշխիքը. նա է կերտելու վաղվա Հայաստանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում