Քաղաքացուց անհիմն պահանջել են մուծում կատարել
Իրավունք
Բնակարանի գրանցման համար Վանաձորի տարածքային ստորաբաժանման Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե դիմած Գևորգ Վիրաբյանից (անուն-ազգանունը փոխված է) պահանջել են կատարել համապատասխան մուծումներ, մինչդեռ, օրենքով սահմանված կարգով, առաջին պետական գրանցումն անվճար է:
Վիրաբյանը սակայն հրաժարվել է վճարում կատարել և պահանջել է իրականացնել գույքի պետական գրանցում, բայց մինչ օրս գրանցումը չի իրականացվել:
Դիմելով Պաշտպանին՝ Վիրաբյանը խնդրել է աջակցել իր իրավունքների պաշտպանության հարցում:
Դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել Կադաստրի պետական կոմիտե, որտեղից հայտնել են, որ քաղաքացու խնդիրը կապված է եղել նրա ՌԴ անձնագրի տվյալների հետ, որոնք սահմանված կարգով թարգմանված չեն եղել: Իսկ քաղաքացուց մուծումներ պահանջելու խնդրի մասին ոչ մի պարզաբանում չի տրվել:
Արդյունքում Պաշտպանին միջնորդությամբ Գևորգ Վիրաբյանը ստացել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական առանց վերոնշյալ մուծումների:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում