Վերացվել են կառուցապատման խոչընդոտները
Իրավունք
Ենոք Օհանջանյանը (անուն-ազգանունը փոխված է)' ունենալով շինարության թույլտվություն, չի կարողանում շինարարություն իրականացնել համապատասխան տարածքում, քանի որ իր հողամաս տանող միակ ճանապարհը մեկ այլ քաղաքացու կողմից փակվել է: Վերջինս ինքնակամ շինարարություն է սկսել, ինչի արդյունքում Ենոք Օհանջանյանը զրկվել է շինարարության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկան և շինանյութերը շինհրապարակ տեղափոխելու հնարավորությունից:
Պաշտպանին ուղղված իր դիմումով Օհանջանյանը խնդրում է վերականգնել իր իրավունքները, որպեսզի կարողնա շարունակել շինարարական աշխատանքները:
Ի պատասխան Պաշտպանի գրությանը, Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ կառուցապատման աշխատանքներին խոչընդոտող հանգամանքները ներկայումս վերացված են և կառուցապատողի կողմից հիշյալ շինարարական աշխատանքները պետք է կազմակերպվեն հաստատված նախագծի պայմաններին համապատասխան։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում