«Գեներալ մայորը» բերման է ենթարկվել
Իրավունք
Օգոստոսի 6-ին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության և Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել 37-ամյա Աշոտ Իսախանյանին: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Իսախանյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ է: Նա պատրաստել է ՀՀ ՊՆ 2 կեղծ վկայականներ, որից հետո այցելել է Աբովյան փողոցում գտնվող սրճարան և գրախանութ, որտեղ ներկայացել է որպես ՊՆ գեներալ մայոր, և նշված օբյեկտների տնօրեններից խաբեությամբ գումար կորզել՝ նշելով, որ այն փոխանցվում է զինծառայողների օգնության ֆոնդ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում