Վթար՝ Քաջարան-Մեղրի ճանապարհին. «ՎԱԶ-2121»-ը 60 մ գլորվել է ձորը և վերածվել մետաղե ջարդոնի
Արտակարգ Պատահար
Հունվարի 3-ին` ժամը 22:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Խ., ծնված 1989 թ.) մոտ 60 մ գլորվել է ձորը:
Փրկարարները ձորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, որը հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)