Պուերտո Ռիկոյում մեքենայի հարվածից հետո ձին «հայտնվել» է մեքենայի մեջ (տեսանյութ)
Տեսանյութեր
Պուերտո Ռիկոյում մեքենայի հարվածից հետո ձին մխրճվել է մեքենայի դիմապակու մեջ: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին փորձում դուրս պրծնել ջարդուփշուր եղած մեքենայից: Կենդանու առջևի ոտքերից մեկն ուղղահայաց դիրքով մնացել էր մեքենայի դիմապակու վրա: Ի վերջո, կենդանին չորս ոտքով և մարմնի վերին մասով մտել է մեքենայի մեջ:
Տեսանյութը համացանցում ավելի քան 2,2 միլիոն դիտում է հավաքել, ինչի արդյունքում սկսվել է դրամահավաք՝ ձիու վերականգնման համար:
Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներն ազատել են ձիուն մետաղե ջարդոնից, սակայն դրա արդյունքում կենդանին բազմաթիվ վնասվածքներ է ստացել:
Անանուն վարորդը չի տուժել:
Ռանչերո անունով ձին վերադարձել է իր տիրոջ մոտ: Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել ձիու տիրոջ անպատասխանատվության հետևանքով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)