Ֆեյք քշողներին պարսկերեն տեքստեր տվեք, թող տարածեն. Զոհրաբ Եգանյան
Քաղաքական
«Կապվեք ՀՅԴ-ի կամ հայկական այլ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ, խնդրեք, որ կազմակերպեն Իրանական ԶԼՄ-ներով թող հայտարարություն տան, հաղորդումների հյուր գնան, կամ դեսպանին հանեն եթերներ: Մյուս տարբերակով օգնեն, որպեսզի այսօր արված հայտարարությունները տարածվեն իրանական մեդիայով, առանց ադրբեջանական ապատեղեկատվությունը հիշատակելու: Վաղը ՀՀ գլխավոր շտաբի պետին կամ զինվորական գլխավոր տեսուչին ուղարկեք Իրանի դեսպանատուն, թող սգո մատյանում գրառում անի»:
Զոհրաբ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններին, և քննադատել ՀՀ իշխանություններին՝ այս իրավիճակում դանդաղ կողնորորշվելու մեջ:
«Ֆեյք քշողներին պարսկերեն տեքստեր տվեք, թող տարածեն: Իսկ եթե լուրջ` պետական ինստիտուտները պետք է հնարավոր տարբերակներ ունենային իրանցի գեներալի սպանությունից առնվազն մեկ ժամ անց, պատրաստ լինեին ապատեղեկատվությանը, օրինակ` արագ տարածեին հայկական կողմից դեպքերի մասին որևէ պաշտոնական դիրքորոշում: Մնացած տարբերակները հրապարակային գրելու ենթակա չեն, մարդիկ կան, որոնց սևի պիտակը խփել եք, բայց այդ մարդիկ ապրիլյան պատերազմի ժամանակ տեղեկատվական պատերազմ են հաղթել: Իսկ Հայաստանում հսկայական ռեսուրս է ծախսվում ներքաղաքական հակառակորդներին հայհոյելու, դիզլայքելու ու հիմար տեսանյութեր տարածելու վրա: Շատ ենք իջել, չգիտեմ էլ տեղ կա՞ թե չէ: Կարևորը խոզի բուդն է, տոնածառը և այլն»,- գրել է Եգանյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)