Եվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ) Փաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) «Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ) Նարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ) Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է Երևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվի Ժաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը

Այսօր՝ հունվարի վեցին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Քրիստոսի Ծնունդը: Քրիստոնյաներիս համար այս օրը նշանավոր է, քանի որ Նրա սուրբ ծնունդով է, որ մեզ ուղարկվել է երկար սպասված լույսը, որ մեզ պիտի սովորեցնի ինչպես ապրել՝ երկու հազարից ավել տարիներ շարունակ՝ դառնալով օրինակ յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

Ի՞նչ է Քրիստոսի Ծննդյան տոնը յուրաքանչյուրիս համար: Ըստ Անանիա Շիրակացու՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է:

Աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս, ծնվել է Սուրբ և Անարատ Կույս Մարիամից`Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում: Մինչ նրա ծնունդը մարգարեները հստակորեն կանխատեսել են «փառաց թագավորի» ծննդյան ժամանակը և տեղը:

Միքիա մարգարեի կանխատեսումը հետևյալն է. «Եվ դո՛ւ, ով Բեթղեհե՛մ, Եփրաթայի սակավամա՛րդ տուն, կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան, և Նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է» (Միքիա 5:2):

Եսայի մարգարեն էլ կանխատեսում է. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի 7:14):

Երբ մոտենում էր Նրա երկիր մուտք գործելու ժամանակը, Հռոմի Օգոստոս կայսեր կողմից ողջ երկրում մարդահամարի անցկացման հրաման տրվեց, ըստ որի յուրաքանչյուր հռոմեական հպատակ պարտավոր էր գրանցվել իր հայրենի քաղաքում: Հովսեփն ու Մարիամը, որ սերում էին Դավթի ցեղից, Գալիլիայի Նազարեթ քաղաքից գնացին Բեթղեհեմ: Այդ փոքրիկ քաղաքում, մարդահամարի պատճառով, հյուրանոցում ոչ մի ազատ տեղ չգտնվեց, այնպես որ Հովսեփն ու Մարիամը ստիպված գիշերեցին քաղաքից դուրս այն քարայրում, որ որպես նախրատուն էր ծառայում: Այստեղ՝ քարայրում, Սուրբ Կույսը առանց ցավի ծնեց Աստվածորդուն՝ աշխարհի Փրկչին, ապա բարուրելով մանկանը, դրեց մսուրի մեջ:

Այս մասին առաջինն իմացան հովիվները, որոնց Տիրոջ հրեշտակը հորդորեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11): Եվ հովիվները առաջինը արժանի եղան խոնարհվելու Նրան:

Քրիստոսի Ծնունդը ազդարարվել էր նաև Բեթղեհեմի երկնքում հայտնված աստղի միջոցով: Երբ Հիսուս ծնվեց, տեսնելով աստղը՝ արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, որպեսզի երկրպագեն նրան: Նրանք իրենց հետ նվերներ էին բերել՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ զոհաբերվողի: Ուստի՝ Փրկչին խոնարհվեցին մարդկային իմաստությունը՝ հանձին մոգերի, անմեղությունն ու պարզությունը՝ հանձին հովիվների:

Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնությունը բովանդակում է ոչ միայն Նրա Ծնունդը, այլ նաև Մկրտությունը: Այս պատճառով Փրկչի Ծնունդն ու Մկրտությունը մեր Եկեղեցում տոնախմբվում են միասին, հունվարի 6-ին, քանի որ Հիսուսը  Հովհաննես  Մկրտչից  Հորդանան  գետում  մկրտվեց  30 տարեկանում,  հունվարի 6-ին:

Բեթղեհեմի գիշերն Աստվածհայտնություն է, քանի որ Աստված մարմնով հայտնվեց մեր մեջ:

Հիսուսի մկրտվելն Աստվածհայտնություն է՝ Աստված տեսանելի կերպով հայտնեց իրեն. Որդի Աստված՝ ջրերում, Սուրբ Հոգի Աստված՝ աղավնակերպ իջնելիս, Հայր Աստված երկնքից ձայնելիս:

Ի հիշատակ Քրիստոսի մկրտության՝ Սուրբ Ծննդյան Պատարագից հետո եկեղեցիներում կատարվում է Ջրօրհնեքի արարողություն:

Սուրբ Ծնունդով ընդունենք Քրիստոսին մեր մեջ, մեր սրտերի դռները բացելով՝թույլ տանք, որ Նա ապրի մեջ մեջ, մեր բարի արարքներում ու գործերում:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ…

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ տեղադրվել են անվտանգային սյուներՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևՓորձագետը նշել է, թե երբ է բնակարանի վարձակալությունն ավելի շահավետ, քան հիփոթեքըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերինԵթե վերահսկողություն չլինի, մարդիկ կհիասթափվեն. Անուշ Պողոսյանը` առողջապահության ապահովագրության մասինՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԵվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ)Բարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՈղջունում ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող պատմական տեղաշարժը․ Գերմանիայի ԱԳՆԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՓարիզում ամերիկացի միլիարդատիրոջից գողացել են շուրջ 1,3 մլն եվրո արժողությամբ զարդերով ճամպրուկ Քրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՓաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Հարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըՖրանսիան ներկայացրել է պետական բյուջեի խնայողությունների նոր ծրագիրՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինԱվստրալիայում խստացվում են անչափահասների սոցիալական ցանցերից օգտվելու կանոններըԶախարովան սպառնացել է պատժով.ԿԸՀ-ն մերժեց միջնորդությունը․ Կարապետյանը չի կալանավորվի (տեսանյութ)«Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանАТОР-ը գնահատել է Թուրքիայում Կոքսակի վիրուսի հետ կապված իրավիճակը«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՆարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ)ՆԱՏՕ-ի երկրներից մեկը Լեհաստանին առաջարկել է իրեն փոխանցել Ուկրաինայի համար նախատեսված ՄիԳ-29 կործանիչները Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը Սևաստոպոլում հայտնել են ԱԹՍ-ների հարձակման մասինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻսլամաբադը մտահոգված է Մերձավոր Արևելքում Էր-Ռիադին հակամարտության մեջ ներքաշելու փորձերովՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման ԱբովյանՄեծ Բրիտանիային թույլատրվել է Կիևից ռազմական պայմանագրեր ընդունել՝ օգտագործելով ԵՄ միջոցները«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում էՄԱԿ. Օգնության ֆինանսավորման հետագա կրճատումները սխալ կլինեն ԵՄ-ի համարԵրևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը Թեհրանի նոր միջուկային օբյեկտի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները անվանել է ագրեսիայի պատրվակՎլադիվոստոկում ավելի քան 13 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՍննդաբանը հերքել է օրգանիզմի «դետոքսի» մասին տարածված միֆըԱնահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Դրապատին հայտարարել է, որ արդեն սկսել է կատարել իր պարտականությունները որպես Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարԶախարովա. Ուկրաինայի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների վրա հարձակումներին ներգրավվածները կպատժվենՓրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվիՄակրոնը չի ընդունել էկոլոգիայի նախարարության ղեկավարի հրաժարականըԺաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքինԱՄՆ-ում կարմրուկի դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել վերջին 35 տարվա ընթացքում
Ամենադիտված