Եվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ) Փաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) «Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ) Նարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ) Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է Երևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվի Ժաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին 

Վրաստան-ՌԴ հարաբերություններում առկա անջրպետն էլ ավելի է խորացել

Վրաստանը 2019թ. մարտին ներկայացրեց 2019-2022թթ. արտաքին քաղաքականության ռազմավարությունը: Համաձայն ռազմավարության՝ առաջնահերթությունների թվում շարունակում են առանցքային մնալ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, տարածաշրջանային և համաշխարհային երկկողմ ու բազմակողմ համագործակցության, գլոբալ անվտանգության հարցերը: Չնայած նրան, որ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր ադնամակցությունը մոտ հեռանկարում այս պահին իրատեսական չէ, 2019-2022թթ. ռազմավարությունում ինտեգրումը ևս նշված է որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն:

2019թ. նոյեմբերի 27-ին Վրաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Իր նախագահության առաջնահերթությունների թվում Վրաստանը նշել է մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանությունը, քաղաքացիական ներգրավվածությունը որոշումների կայացման մեջ, կրթության և մշակույթի միջոցով ժողովրդավարության ամրապնդումը և այլ ոլորտներ:

Ինչ վերաբերում է Վրաստանի ԵՄ ինտեգրմանը, ապա այս ուղղությամբ ևս քայլեր են կատարվել: Մասնավորապես, մարտի 5-ին Վրաստանը ներկայացրեց ԵՄ ինտեգրացիայի ճանապարհային քարտեզը: Դրա հիմնական ուղղություններն են Ասոցացման համաձայնագրի և Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի, ինչպես նաև ասոցիացիայի 2017-2020թթ. օրակարգի ամբողջական և արդյունավետ իրականացումը, պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը, ավելի խորը ինտեգրումը տրանսպորտի, էներգետիկայի և կապի ոլորտներում:

Վրաստանի եվրոպական ինտեգրման նկատմամբ հետաքրքրությունը և սպասումները որոշակի նահանջ են ապրել վրացական հանրության շրջանում: Համաձայն ապրիլին ամերիկյան NDI կազմակերպության անցկացրած հարցման՝ վրաստանցիների 77 տոկոսն են կողմ ԵՄ-ին անդամակցությանը, մինչդեռ նախորդ տարվա դեկտեմբերին այդ թիվը կազմում էր 83 տոկոս: Դրա հետ մեկտեղ հարցվածների շուրջ 60 տոկոսը գտնում է, որ Վրաստանը պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին:

Եվրոպական ուղղությամբ հարաբերությունները զարգացում են ապրել ոչ միայն ԵՄ-ի, այլև առանձին անդամ պետությունների հետ. 2019թ. մեկնարկեց «Դմիտրի Ամիլախվարիի անվան ֆրանս-վրացական երկխոսությունը», կայացավ վերջին 22 տարվա ընթացքում Գերմանիայի նախագահի առաջին այցը Վրաստան, ինչպես նաև Վրաստանի վարչապետի առաջին այցը Նիդերլանդների թագավորություն:

2019թ. շարունակվել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների խորացումը: ԱՄՆ-ի աջակցությունն արտացոլվել է մի քանի փաստաթղթերում, որոնցից առավել նշանակալի են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված «Վրաստանին աջակցման մասին» օրենքը, ինչպես նաև «ԱՄՆ հատկացումների մասին» ակտը: Վերջինը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում ցանկացած երկրի նկատմամբ, որը ճանաչել է կամ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Աբխազիայի և Հարավային Օսիայի  հանրապետությունների հետ:

«Վրաստանին աջակցման մասին» օրենքը նույնպես «աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը», ինչպես նաև ժողովրդավարական զարգացմանը, եվրատլանտյան ինտեգրմանը և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Օրինագիծը ենթադրում է նաև աջակցություն «ռուսական ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարում Վրաստանի ներուժի ամրապնդման ռազմավարությանը»: Օրինագիծը նաև նախագահից կպահանջի պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար: Բացի դրանից ԱՄՆ-ի և Վրաստանի միջև թարմացվել է անվտանգության ոլորտում համագործակցության, մասնավորապես, Վրաստանի ԶՈւ արդիականացման և մարտունակության բարձրացմանն ուղղված համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Այդ համաձայնագրով 2019թ. ընթացքում Վրաստանը 35 միլիոն դոլարի ռազմական աջակցություն է ստացել ԱՄՆ-ից: ԱՄՆ-ից ստացված ոչ ռազմական օգնությունը կազմել է շուրջ 90 միլիոն:

Մարտին Վրաստանում տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի NATO-Georgia Exercise 2019 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները: Տարվա ընթացքում Վրաստան են այցելել ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և նրա տեղակալ Ռոուզ Գյոտեմյուլերը: ՆԱՏՕ-ի հետ ընդհանուր առմամբ դրական հարաբերություններում ամենախնդրահարույց կետը Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 5-րդ կետն է, որով երկրներից մեկի վրա զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում կազմակերպության բոլոր երկրների վրա: Հաշվի առնելով Աբխազիայի և Հարավային Օսիայի գործոնը՝ Վրաստանը փաստացի չի կարող դառնալ դաշինքի անդամ, քանզի այդ դեպքում դաշինքն ինքնաբերաբար կհայտնվի ՌԴ հետ հակամարտության մեջ: Այս առումով հետաքրքրական է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը: Սեպտեմբերին նա առաջարկել էր Վրաստանի իշխանություններին քննարկել «առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի» ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։

2019թ. սրվեցին ռուս-վրացական հարաբերությունները: Հունիսին Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանի տապալումից և հակառուսական ցույցերից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվեց քաղաքացիների օդային փոխադրումները Ռուսաստանից Վրաստան, իսկ տուրիստական գործակալություններին հանձնարարվեց ուղեգրեր չվաճառել այդ երկիր մեկնելու համար: Այդ որոշման արդյունքում Վրաստանը միայն հուլիսից սկսած կորցրել է մոտ 300 մլն դոլար:

Սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կենտրոնակայանում, շվեյցարացի միջնորդների օժանդակությամբ կայացավ Վրաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Հանդիպումից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնեց, որ հանդիպումը «կնպաստի բարդագույն խնդիրների լուծմանը»: Դրանից հետո ռուսական մամուլում լուրեր տարածվեցին, համաձայն որոնց՝ ավիահաղորդակցության արգելքը կարող Է հանվել 2020 թ. առաջին կեսին:

Տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից 2019թ. ևս ակտիվ էր: Վրաստանի վարչապետը այցեր է կատարել Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, տեղի են ունեցել Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպումներ պաշտպանական և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակներով: Եռակողմ ձևաչափով համագործակցության շրջանակներում կարևոր նշանակություն ունի Տրանսանատոլիական խողովակաշարի գործարկումը, որն ուղղված է բնական գազի մատակարարման երթուղիների դիվերսիֆիկացմանը և գործնականում շահութաբեր է Վրաստանի համար:

Չնայած համատեղ ծրագրերի առկայությանը՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա են նաև չլուծված հարցեր, մասնավորապես, պետական սահմանի հստակեցումը. հստակեցված չէ պետական սահմանի 34 տոկոսը, ինչի պատճառով պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում սահմանին: 2019թ. ընթացքում վրաց-ադրբեջանական սահմանի հստակեցման հարցն ակտիվացավ հուլիսին՝ Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ստեղծված սկանդալից հետո.  ադրբեջանցի սահմանապահներն առանց որևէ թույլտվության սկսել էին հանել համալիրի եկեղեցիներից մեկի սրբապատկերները, ինչից հետո տեղի բնակիչները բողոքի ցույց էին իրականացրել: Երկրորդ անգամ իրավիճակը սրվեց հոկտեմբերին, այն բանից հետո, երբ Վրաստանի հոգևոր առաջնորդ Իլիա երկրորդի իշխանություններին կոչ արեց պարզել վանական համալիրի մաս կազմող Չիչխիթուրի և Ուդաբնո եկեղեցիների պատկանելիությունը: Այդ ընթացքում Բաքվում գտնվող Գախարիան հայտարարեց, որ «Ադրբեջանի և Վրաստանի միջև խնդիրներ գոյություն չունեն»:

Այսպիսով, 2019թ. ընթացքում Վրաստանը շարունակել է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, իսկ տարածաշրջանում սերտ համագործակցություն է ծավալել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչպես և Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների հարցում դրական տեղաշարժներ տեղի չեն ունեցել: Ավելին՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում առկա անջրպետն էլ ավելի է խորացել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ տեղադրվել են անվտանգային սյուներՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևՓորձագետը նշել է, թե երբ է բնակարանի վարձակալությունն ավելի շահավետ, քան հիփոթեքըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերինԵթե վերահսկողություն չլինի, մարդիկ կհիասթափվեն. Անուշ Պողոսյանը` առողջապահության ապահովագրության մասինՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԵվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ)Բարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՈղջունում ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող պատմական տեղաշարժը․ Գերմանիայի ԱԳՆԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՓարիզում ամերիկացի միլիարդատիրոջից գողացել են շուրջ 1,3 մլն եվրո արժողությամբ զարդերով ճամպրուկ Քրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՓաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Հարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըՖրանսիան ներկայացրել է պետական բյուջեի խնայողությունների նոր ծրագիրՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինԱվստրալիայում խստացվում են անչափահասների սոցիալական ցանցերից օգտվելու կանոններըԶախարովան սպառնացել է պատժով.ԿԸՀ-ն մերժեց միջնորդությունը․ Կարապետյանը չի կալանավորվի (տեսանյութ)«Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանАТОР-ը գնահատել է Թուրքիայում Կոքսակի վիրուսի հետ կապված իրավիճակը«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՆարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ)ՆԱՏՕ-ի երկրներից մեկը Լեհաստանին առաջարկել է իրեն փոխանցել Ուկրաինայի համար նախատեսված ՄիԳ-29 կործանիչները Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը Սևաստոպոլում հայտնել են ԱԹՍ-ների հարձակման մասինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻսլամաբադը մտահոգված է Մերձավոր Արևելքում Էր-Ռիադին հակամարտության մեջ ներքաշելու փորձերովՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման ԱբովյանՄեծ Բրիտանիային թույլատրվել է Կիևից ռազմական պայմանագրեր ընդունել՝ օգտագործելով ԵՄ միջոցները«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում էՄԱԿ. Օգնության ֆինանսավորման հետագա կրճատումները սխալ կլինեն ԵՄ-ի համարԵրևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը Թեհրանի նոր միջուկային օբյեկտի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները անվանել է ագրեսիայի պատրվակՎլադիվոստոկում ավելի քան 13 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՍննդաբանը հերքել է օրգանիզմի «դետոքսի» մասին տարածված միֆըԱնահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Դրապատին հայտարարել է, որ արդեն սկսել է կատարել իր պարտականությունները որպես Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարԶախարովա. Ուկրաինայի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների վրա հարձակումներին ներգրավվածները կպատժվենՓրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվիՄակրոնը չի ընդունել էկոլոգիայի նախարարության ղեկավարի հրաժարականըԺաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքինԱՄՆ-ում կարմրուկի դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել վերջին 35 տարվա ընթացքում
Ամենադիտված