Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը Այսօր Բաքուն փակում է իրանական օդանավերի թռիչքները դեպի Ադրբեջան, իսկ ի՞նչ կանի վաղը, եթե ԹՐԻՓ-ի միջոցով ձեռք գցի Հայաստանի հարավային հատվածին. Արմեն Այվազյան Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա Երևանում աներձագը «Lexus»-ով մшհացու վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի ԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասին «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Հիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը․ Տիգրան Ավինյան Աշխատավարձը բարձրացնում են, որ ավելի լավ տարածքներ հանձնի.Դանիելյան (տեսանյութ) Երևանից Բաքու ինքնաթիռ է թռել․ Թուրքիայից Իրան չվերթները դադարեցվել են (տեսանյութ) ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են. Շարմազանով Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը 

Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով

Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով և նշել, որ «Քրիստոսով հալչում են մեղքերը, փարատվում են հուսահատությունները, վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրասիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն, և դժվարությունների ու վշտերի մեջ ծագում է Սուրբ Ծննդյան լույսը՝ բերելով նոր աշխարհի, նոր կյանքի հույսն ու տեսլականը»։ Այս մասին տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից։

Պատգամում նշված է.  

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն,
... որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. Դ. 4-5):

Սիրելի հավատավոր, բարեպաշտ ժողովուրդ,
Առ Աստված փառաբանությունը Մեր սրտում՝ ողջունում ենք ձեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»: Փրկչի Սուրբ Ծննդյան տոնը քրիստոնյա ողջ աշխարհին խնդություն ու բերկրանք է բերում: Այսօր մեր սրտերում ու հոգիներում այդ ուրախությունն է թևածում, որով համախմբվել ենք օրհնաբանելու Մանուկ Հիսուսի Սուրբ Ծնունդը, նորոգվելու Քրիստոսի պարգևած կենարար շնորհներով:

«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, ...որպեսզի մենք որդեգրություն ընդունենք»,- ասում է առաքյալը: Մարդկային մտքի համար դժվար ընկալելի է, թե ինչպես կարող է անսահման Աստված սահմանավորվել, Արարիչն Աստված արարված մարդու կերպարանք առնել: Մեր պատմահայր Սուրբ Մովսես Խորենացին Քրիստոսի Սուրբ Ծննդյան այս հրաշազարդ իրողությունը իր գեղեցկահյուս շարականում կոչում է «Խորհուրդ մեծ և սքանչելի»: «Երկնքի ու երկրի համար անպարփակելին,- ասում է նա,- խանձարուրով պատվեց... և սուրբ այրի մեջ բազմեց»: Սուրբ Ծննդյան սքանչելախորհուրդ այս իրողությունը, արդարև, հավատքով է ըմբռնելի, ինչպես հավատքով են տեսանելի Աստծո բարերար խնամքն ու գործերը, և զգալի՝ Տիրոջ կենարար ներկայությունն ու ներգործությունը: Այսօր մենք հավատքով հովիվների հետ ականջալուր ենք հրեշտակների ավետաբեր օրհներգությանը: Արևելքից ժամանած մոգերի հետ հավատքով տեսնում ենք քարայրում ապաստան գտած Սուրբ Ընտանիքին և խոնարհվում նորածին Հիսուսի առջև, Ով եկավ, ինչպես և առաքյալն է վկայում, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք:

Քրիստոսի Ծնունդը շնորհ է արժևորելու մարդկային կյանքը, դարձնելու նոր սկիզբ, նոր ճանապարհ դեպի աստվածճանաչողություն, դեպի Աստծուն որդեգրություն: Քրիստոսի Ծնունդը անզուգական սիրո, անսահման մարդասիրության վկայություն է: Սեր, որը զոհաբերվող է, ամբողջանվեր, որով Մեծազոր Աստված Իր բարձրությունից խոնարհվեց, Տեր լինելով ծառայի կերպարանք առավ, որպեսզի մարդկային կյանքը առաջնորդի փրկության, երկնքի արքայության, որպեսզի մաքրագործվեն ու վեհանան մարդկանց զգացումներն ու մտածումները, արդար ու բարի լինեն գործերը: Եկեղեցու սուրբ հայրերից Հովհան Ոսկեբերանը ուսուցանում է, որ Աստծուն որդեգրությունը մարդու նորոգությունն է: Ներքին վերափոխման, հոգևոր վերածննդի այդ շնորհն ու զորությունն է բերում Փրկիչ մեր Տերը: Քրիստոսով հալչում են մեղքերը, փարատվում են հուսահատությունները, վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրասիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն, և դժվարությունների ու վշտերի մեջ ծագում է Սուրբ Ծննդյան լույսը՝ բերելով նոր աշխարհի, նոր կյանքի հույսն ու տեսլականը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան այս հոգենորոգ օրը Մենք ցավ ի սիրտ պիտի անդրադառնանք նաև, որ ժամանակակից կյանքի բազմահոս, հակասական զարգացումներում, աշխարհիկացման, համահարթեցման հոսանքներում, մրցակցության անհոգի վազքերում, հաղորդակցության նոր հնարավորությունների ահռելի տարածքներում հաճախ կորսվում է Քրիստոսի Ծննդյան պատգամը: Քարոզվում են իրական արժեքների վտանգավոր նմանակումներ՝ պարպված աստվածսիրության ու մարդասիրության ճշմարիտ գաղափարներից և կառուցված ազատության ու իրավունքների սխալ ընկալումների ու մեկնաբանությունների վրա: Կանգնած ժամանակների այս նոր իրողությունների ու փոփոխությունների հանդիման՝ մենք ամուր պիտի մնանք ի Քրիստոս մեր հավատքի մեջ, վերարժևորելով մեր անցյալը, ընտրելով նորոգությունն ու որդեգրությունը: Հավատավոր մեր ժողովրդի ներկայությունը եկեղեցիներում աղոթական ու նվիրական զգացումներով, հոգևոր խոնարհումը Մանուկ Հիսուսի սնարի առջև՝ մեր համընդհանուր պատասխանն է Քրիստոսով ապրելու, Քրիստոսով նորոգվելու, Քրիստոսով հարատևելու աստվածային կանչին: Մենք՝ իբրև քրիստոնյա ժողովուրդ, Քրիստոսի Ծննդյան շնորհառատ այս օրը վերստին ամրապնդվում ենք հաստատակամությամբ, որ առավել վճռական պիտի լինենք քրիստոնեական մեր ինքնության վկայության մեջ, ազգային մեր կյանքը կառուցենք սիրո, համերաշխության հիմերի վրա, միաբանված լինենք մեր հոգևոր արժեքներով, մեր հավատքով, մեր սրբազան հայրենիքի, մեր Սուրբ Եկեղեցու շուրջ: Քրիստոս Իր Սուրբ Ծնունդով ուղենշեց միմյանց ու Աստծո հետ միավորված մնալու մեր ճանապարհը: Ընթանանք այդ ճանապարհով՝ նորոգ բարեզարդելով մեր կյանքը, կյանքը մեր հայրենիքի և մեր ժողովրդի:

Այս մաղթանքով և Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին: Ի Քրիստոս եղբայրական սիրով Մեր ողջույնն ենք հղում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և հավատավոր իրենց հոտին: Հայրապետական օրհնությամբ ողջունում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Արմեն Սարգսյանին և Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիար Նիկոլ Փաշինյանին՝ իր մեծազնիվ տիկնոջ հետ: Ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին և հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր օրհնությունն ու սերն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին:

Սուրբ Ծննդյան շնորհառատ այս օրը, սիրելի հավատավոր զավակներ Մեր, միասնաբար աղոթենք մեր Փրկչին Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի խոսքերով. «Նորոգող հնութեանց, նորոգեա եւ զիս, նորոգ զարդարեա»: Հայցենք միասնաբար, որ նորոգության երկնային պարգևները բարեփոխեն աշխարհը համայն, բարօրությամբ շենանա ժողովուրդների ու պետությունների կյանքը, և Աստծո Սուրբ Աջի պահպանությունը միշտ հովանի լինի մեր հայրենիքին, հայրենյաց մեր հերոս պաշտպաններին, Մերձավոր Արևելքում և այլուր դժվարությունների դիմագրավող մեր քույրերին ու եղբայրներին, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին: Թող Փրկչի կենսանորոգ շնորհներով ու երկնառաք բարիքներով զարդարված լինեն ամենքիդ կյանքն ու ընտանեկան հարկերը, և հանապազ ձեզ հետ՝ Աստծո պահպանությունն ու օրհնությունները:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը Այսօր Բաքուն փակում է իրանական օդանավերի թռիչքները դեպի Ադրբեջան, իսկ ի՞նչ կանի վաղը, եթե ԹՐԻՓ-ի միջոցով ձեռք գցի Հայաստանի հարավային հատվածին. Արմեն Այվազյան Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա Երևանում աներձագը «Lexus»-ով մшհացու վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստիԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասին«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՀիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը․ Տիգրան ԱվինյանԱշխատավարձը բարձրացնում են, որ ավելի լավ տարածքներ հանձնի.Դանիելյան (տեսանյութ)Երևանից Բաքու ինքնաթիռ է թռել․ Թուրքիայից Իրան չվերթները դադարեցվել են (տեսանյութ) ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են. ՇարմազանովԱրարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորըՆյու Յորքում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը (տեսանյութ)ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըԹիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներինՔաղաքացին՝ գնաճի տակ, պաշտոնյան՝ բարձր աշխատավարձով․ Սուրենյանցի մեկնաբանությունը (տեսանյութ) Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ ՄակրոնՄԻՊ-ի արդյունավետ աշխատանքի համար պետք են ռեսուրսներ և անկախություն. Մանասյանը հանդիպել է Ֆրիսո Ռոսքամ Աբինգի հետԱրթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԱՄՆ-ը հույս ունի վերջ դնել ուկրաինական հակամարտությանը․ ՌուբիոՄհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժըԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՓաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան. սպասվում է նաև Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան Ռուբիո․ Թրամփը պատրաստ է հանդիպել Փեզեշքիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքԻշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Պեսկովը մեկնաբանել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր ստորագրումըԶելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողինԻրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են Անդրանիկ Թևանյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսովՉինաստանը մտադիր է ԵՄ-ի հետ առևտրային վեճերը լուծել խորհրդակցությունների միջոցովՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարըԿրեմլում հակասական են համարել հրադադարի վերաբերյալ Զելենսկու հայտարարություններըԼուլա դա Սիլվա. ԱՄՆ-ը փաստացի զրկել է Վենեսուելային ինքնիշխանությունիցԿրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ) Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլարՀայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել Լուլա դա Սիլվան զգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել Բրազիլիայի ընտրություններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին El Mundo. Սանչեսը չի մասնակցի Թրամփի ընդունելությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԻրանը պատրաստ է մեկ շաբաթվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ պայմաններ առաջադրելով ԱՄՆ-ին«Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելՀայաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասինԳուտերեշ. ՄԱԿ-ը որևէ լծակ չունի ամբողջ աշխարհում հակամարտությունների կողմերի վրաՄոսկվայի կոշտ ուղերձը Երևանին․ Եվրաինտեգրման վտանգը պետք է գնահատելՓաշինյանը մեկնել է ԱՄՆ. Ուկրաինայի իրավիճակը օրեցօր վատանում է. ՊեսկովՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում էԱվտովթար Երևանում․ «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին․ կա վիրավոր
Ամենադիտված