Զելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդին ԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. Փաշինյան ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան է Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան Իրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից 

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարում է, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի հետ իրենք կապ չունեն

Հասարակություն

Երեկ ԱԱԾ-ն տեսանյութ տարածեց` պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը եւ վերջինս ձերբակալվել է։ Հունվարի 3-ին, հիշեցնենք, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։

Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ «Դիանա Հարությունյանը» բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։ Կարդացեք նաև Կողմ եւ դեմ կարծիքներ «Դիանա Հարությունյան» օգտատիրոջ վերաբերյալ ԱԱԾ տեսանյութի առնչությամբ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է. ԱԱԾ Էդուարդ Շարմազանով.

«Նոր «բարձունքներ» նվաճելու փոխարեն՝ զբաղվեք պետական անվտանգության ամրապնդմամբ» ԱԱԾ տարածած տեսանյութում «Դիանա Հարությունյան» էջը վարող տղամարդը, որի ձայնն ակնհայտորեն փոխված է, ասում է. «Նշածը կատարել եմ ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ եւ անարդար եմ գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»:

Այս ինքնախոստովանությունից հետո, սոցիալական ցանցերում տարբեր մեկնաբանություններ եղան: Կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` տեղյակ եղե՞լ են այդ էջի եւ էջը վարող օգտատիրոջ մասին, նրա գործողությունները համակարգել-ուղղորդե՞լ են ինչ-որ կերպ:

Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ երկրորդ նախագահի գրասենյակը որեւէ առնչություն չունի այդ կեղծ էջի կամ այն վարողի հետ: Ավելին, մեր զրուցակիցն ասաց`կարելի է ամաչել, որ նման «բեմադրություններ» են նախաձեռնվում. «Պետք է նաեւ խորը ափսոսանք հայտնեմ, որ պետական կարեւորագույն հաստատություններից մեկը`ԱԱԾ-ն, ստիպված է նման բեմադրություններ կազմակերպել եւ կատարել գործադիր մարմնի ղեկավարի քմահաճույքները, այն էլ Սուրբ ծննդյան նախօրեին: Շատ ցավում եմ եւ ափսոսում»:

Կայքի զրուցակիցը վստահ է, որ իշխանությունը պարզապես պատեհ առիթն օգտագործեց`Ռոբերտ Քոչարյանի անունը հերթական անգամ շահարկելու համար եւ հիշեցրեց, որ նման մի նախադեպ արդեն ունեցել ենք, երբ կալանավորվեց TV 5-ի սեփականատեր Արմեն Թավադյանը: Այդ գործը, հիշեցնենք, առնչվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցի՝ Մարտի 1-ի գործով տուժող անձի միջեւ տեղի ունեցած զրույցին, որտեղ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը տուժողին առաջարկում է հրաժարվել ցուցմունքից: «Այս ֆեյք գործելաոճը` 37 թվականի ոճի հերթական դրսեւորումն է»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը: Հարցին`կարծում եք ազգային անվտանգության, տարածաշրջանային լարվածության աճի կարեւորագույն այս խնդիրների ֆոնին ՀՀ իշխանությունները նման բաներով կզբաղվեի՞ն, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Բայց եթե այդ ֆոնի վրա կարող են բլինչիկների մասին ստատուսներ դնել, գնալ շրջագայությունների`ինչ-որ սարերով, ինչի դա՞ չեն կարող անել: Ի՞նչ տարբերություն: Էժանագին բեմադրություն, էժանագին PR` այս իրավիճակում… կարծում եմ, հասարակության գոնե լուրջ հատվածը այս իրականության հետ արդեն հաշտվել է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված
Ամենադիտված