ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Իրաքի դեմ
ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները սկսել են պատժամիջոցներ են մշակում Իրաքի դեմ՝ վերջինիս կողմից երկրի տարածքից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին խորհրդարանական բանաձևի ընդունումից հետո:
Ըստ պաշտոնյաների` եթե սահմանափակումներն այնուամենայնիվ կիրառվեն, ապա դրանցում առաջնային դեր կխաղան Ֆինանսների նախարարությունն ու Սպիտակ տունը: Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Իրաքի խորհրդարանն ավելի վաղ կառավարությանը կոչ էր անում ամերիկյան զորքերը դուրս բերել երկրի տարածքից, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաքին սպառնում է պատժամիջոցներով` Վաշինգտոնի նկատմամբ թշնամական գործողությունների դեպքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)