Իրանի և ԱՄՆ-ի միջև կարմիր գիծը հատված է․ Սուրեն Սարգսյան
Բլոգոսֆերա
Քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխատեսել էի...
Ասել էի, որ «գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:
Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի:
Իրանը պատասխան հարված կհասցնի:
Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:
Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:
Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:»
Լավ կանխատեսում չունեմ...»,-գրել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)