Ամերիկացիները չեն կարողացել քարտեզի վրա գտնել Իրանը (տեսանյութ)
Տեսանյութեր
Հարցված ամերիկացիների մեծ մասը չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը: Նման հարցում է անցկացրել The Independent-ը Նյու Յորքում:
Նախքան դա, հունվարի 8-ին, Morning Consult ընկերությունը հրապարակել է հետազոտության արդյունքները, ըստ որի՝ ամերիկացիների միայն 28 տոկոսն է կարողանում ճիշտ ցույց տալ Իրանի տեղը տարածաշրջանային քարտեզի վրա, իսկ 23 տոկոսը՝ աշխարհի քարտեզի վրա: Հարցվածների 69 տոկոսը կարծում է, որ ամերիկացիների կողմից Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը բարձրացրել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև պատերազմի հավանականությունը:
The Independent-ը որոշել է ստուգել այդ հարցումների արդյունքները Նյու Յորքի գլխավոր հրապարակում՝ Թայմս Սքվերում: Արդյունքում լրագրողին հանդիպած 12 քաղաքացիներից միայն ֆրանսիացի մի երիտասարդ է իմացել Իրանի գտնվելու վայրը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)