51-ամյա տղամարդը «Զվարթնոցի» ժամանման սրահում 60․450 ռուբլի է գողացել երիտասարդից (տեսանյութ)
ՏեսանյութերՀունվարի 4-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ ժամանման սրահում 60․450 ռուբլի են գողացել։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզեցին գողությունը կատարած անձի ինքնությունը։ Գեղարքունիքի Մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա տղամարդը հրավիրվեց բաժին ու խոստովանեց կատարածը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։ 60․450 ռուբլին վերադարձվել է տուժողին։ Հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ