Այս անգամ հոսանքազրկվել են էլցանցի սեփականատիրոջը պատկանող օբյեկտները. արտակարգ իրավիճակ էր նաև «Տաշիր պիցցայում». ArmLur.am
Հասարակություն
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ րոպեներ առաջ Դավիթաշեն 1-ին թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող «Տաշիր պիցցայի» շենքը հոսանքազրկվել է: Դեռևս հայտնի չէ, թե ինչն է հոսանքազրկման պատճառը: Մարդիկ խուճապահար դուրս են վազում շենքից:
ArmLur.am-ի թղթակիցն այնուհետև հայտնել է, որ հոսանքը վերականգնվել է: Աշխատակիցները հայտնել են նաև, որ այսօր սա հոսանքազրկման արդեն երկրորդ դեպքն է:
Ի դեպ, ավելի վաղ հայտնել էինք, որ հոսանքազրկվել է նաև Սամվել Կարապետյանին պատկանող «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնը:
Հետաքրքիր զուգադիպությամբ այս անգամ հոսանքազրկվել են հենց էլցանցի սեփականատիրոջը պատկանող օբյեկտները:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ