Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ թե Փաշինյանին, այլ՝ Մամուկա Խազարաձեին. պարզաբանում
Քաղաքական
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ թե Փաշինյանին, ինչպես ներկայացվում է, այլ քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեին:
Վերջինս հայտարարել էր, որ Վրաստանը կորցնում է իր տնտեսական դիրքը տարածաշրջանում։
Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան անդրադարձել է վրացական «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեի հայտարարությանը, որ Վրաստանը հետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից։
Խազարաձեն, մասնավորապես, ասել է.
«Մենք կորցրել ենք տնտեսական դիրքերը տարածաշրջանում: Մենք ուրախ ենք, իհարկե, մեր հարևան Հայաստանի և Ադրբեջանի հաջողությունների համար, սակայն կարևոր է, թե որտեղ է կանգնած Վրաստանը»։
Հիշեցնենք, Արժույթի միջազգային հիմնադրամի ավելի վաղ հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2019 թվականի տվյալներով Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 4527 դոլար, իսկ Վրաստանինը՝ 4289:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)