Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 10-ին, ժամը 11:48-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Տարոն 2 թաղամասի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 11։53-ին, մարվել՝ 12։00-ին։ Այրվել է «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Աշոտ Ս.) շարժիչի հատվածը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)