Սերժ Սարգսյանն իր դեմ ցուցմունք տվող անձին ասել է՝ ուղղակի խղճում եմ. պաշտպան
Քաղաքական
Երբ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քննչական գործողությունն ավարտվեց, 2 րոպե անց արդեն իսկ 6 թերթանոց որոշում ներկայացվեց՝ որպես մեղադրյալ ներգավվելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Պատկերացնո՞ւմ եք, 2 րոպեում կարե՞լի է 6 թերթ որոշում գրել։ Ի սկզբանե որոշված է՝ անձին կարգել որպես մեղադրյալ, դա պայմանավորված չէ քրեական դատավարական պրոցեսներով։ Այս գործով քրեական դատավարական օրենսգրքին համապատասխան նախաքննություն չենք տեսել»,- ասաց պաշտպանը։
Նշենք, որ այսօր՝ հունվարի 10-ին, ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի գործով նախաքննության ավարտ հայտարարեց։ Այդ մասով պաշտպանն այսպես մեկնաբանեց. «Կատարվել են գործողություններ, որի արդյունքում գործն ուղարկվում է դատարան։ Այս քրեական գործով բոլոր երեւույթները պայմանավորված են նպատակահարմարություններով։ Սա նույնպես նպատակահարմարությամբ պայմանավորված որոշում է»։
Անդրադառնալով մամուլում տարածված լուրին, թե գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո ԿարապետյանըՍերժ Սարգսյանի գործով ցուցմունք է տվել, առերեսում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, Մակինյանն ասաց.
«Ես չեմ կարող ասել, թե ում հետ է եղել առերեսում, բայց կարող եմ ասել, որ պարոն նախագահը իր դեմ սուտ վկայող անձին ասել է՝ ուղղակի խղճում եմ, որ սուտ ցուցմունք է տվել։ Չեմ կիսում այն կարծիքը, որ մեղադրանքի հիմքում դրված է բավակարար ապացույցների համակցություն չկա, ինչը պահանջում է քրեական դատավարությունը։ Պարոն նախագահն իրեն մեղսագրված արարքի հետ որեւէ առնչություն չունի։ Իրավիճակն այնքան ակնհայտ է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ