Դի Կապրիոն 3 միլիոն դոլար է նվիրաբերել Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար
ԱյլՀոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի ստեղծած «Երկնային դաշինք» (Earth Alliance) բնապահպանական խումբը 3 միլիոն դոլար է նվիրաբերել` օգնելու պայքարել Ավստրալիայում մոլեգնող անտառային հրդեհների դեմ: Այս մասին նա հայտարարել է Ինստագրամի իր էջում:
Միջոցները կուղղվեն Ավստարալիայի հրդեհներից տուժած բնակիչներին օգնելուն, հրշեջներին, ինչպես նաև վայրի բնությունը փրկելուն և այն վերականգնելուն:
Ավստրալիայում լայնածավալ անտառային հրդեհները մոլեգնում են անցյալ տարվա հոկտեմբերից: Հունվարի սկզբին ծուխը հասել է Նոր Զելանդիա, իսկ այս շաբաթ ՝ Արգենտինա և Չիլի: Նախնական տվյալներով՝ սատկել է մոտ մեկ միլիարդ կենդանի: