«Հարսնաքարի» գործով նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
«Հարսնաքարի» գործով նախաքննությունն ավարտվել է: Վեց մեղադրյալների մասով գործի նյութերն անջատվել են եւ տրամադրվել կողմերին՝ ծանոթանալու:
Մայր գործում մնացել է չպարզված անձանց մասը, որով նախաքննությունը շարունակվելու է:
Երբ կողմերը կավարտեն գործի նյութերին ծանոթանալը, կկազմվի մեղադրական եզրակացություն, կհաստատվի եւ կուղարկվի դատարան: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում